Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա․ պահանջում են փակել լրատվամիջոցը

Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից մեկը, որը ներկայացավ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Այս մասին տեղեկություն է տարածել hraparak.am կայքը։

Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով