«Նիկոլ, դու վախենում ես պատմությունից».Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ, դու վախենում ես պատմությունից

<Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին>,- Փաշինյան Նիկոլ 2․08․2019թվական, ֆեյսբուքի էջ

Արցախի, ինչո՞ւ՝ ոչ, Հայաստանի համար այս կարեւոր, պատմական, հերոսական օրը ՀՀ բոլոր ժամանակների ամենաշատախոս եւ ամենալայվոտ ղեկավարը հենց այսպես է շնորհավորել Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձը։ Եվ սա այլեւս ծիծաղելի չէ, սա արդեն դառնում է վտանգավոր։ Ամեն օր, իր ամեն հայտարարության եւ ելույթի մեջ այս անձը չի թաքցնում իր ընդգծված վերաբերմունքը Արցախի, արցախցու եւ արցախյան խնդրի հանդեպ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է արցախյան խնդիրը, ակնհայտ է, որ այս հարցը նրա կոկորդին է մնացել եւ այլեւս շնչահեղձ լինելու չափ նրան խանգարում է։ Սա անգամ սիրողական մակարդակի հայտարարություն չէ, սա , կրկնում եմ, շատ վտանգավոր, տողատակերով խոսք է,կծիկ, որի ծայրը արդեն կամաց-կամաց բացվում է ․․․․․Եվ անգամ չեմ ուզում ասել՝ տղա ջան, Արցախը ինքնորոշվել է միջազգային բոլոր նորմերին համահունչ, անկախացել է միջազգային բոլոր նորմերին համահունչ եւ, ապա միայն, ազերիների կողմից պարտադրված պատերազմում հաղթելով, իր անկախությունը նաեւ զենքով է կռել ու ամրացրել, հիմա դու էս ի՞նչ նեյնիմ ես գրում․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեմ էլ ուզում շարունակել, զայրույթս շատ մեծ է․․․
Բա, որ ասում եմ դու ոչ Արցախն ես ճանաչում, ոչ արցախցուն, ոչ էլ պատմություն գիտես, նեղանում ես , հիմա հասկանում եմ, թե ինչու քո դպրոց այցիդ ընթացքում պատմության կաբինետ չմտար, դու վախենում ես պատմությունից․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով