«Հաղթանակը մենք ձեռք բերեցինք ազգովի, միասնաբար` Հայաստան- Սփյուռք-Արցախ».Գևորգ Գևորգյան

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձը համայն հայության տոնն է, որովհետև այդ հաղթանակը մենք ձեռք բերեցինք ազգովի, միասնաբար` Հայաստան- Սփյուռք-Արցախ: Միասնականությունն է մեր բոլոր հաղթանակների գրավականը, առջևում դեռ նորանոր հաղթանակներ են լինելու, հանուն ազգային նպատակների, հանուն պետականության ամրացման։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր անձնուրաց նվիրումով կերտեցին մեր հաղթանակը` Արցախի Հանրապետությունը»!

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով