Իշխանափոխությունից հետո, նոր վարչախմբի առաջին քայլերից մեկը, դա Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարության խնդիրն էր

Իշխանափոխությունից հետո, նոր վարչախմբի առաջին քայլերից մեկը, դա Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարության խնդիրն էր: Պոպուլիստական նպատակներով, նախկիններին վարկաբեկելու առիթը չկորցնելով, հենց իրենց կողմից, իրենց իսկ նշանակած սորոսակական «բնապահպանների» ուժերով այն փակվեց և որոշվեց անկախ միջազագային փորձագետների ուժերով ուսումնասիրել, եզրակացություն ստանալ և նոր որոշում կայացնել:

Սակայն նյութական, ֆինանսական, սոցիալական, բարոյական հսկայական կորուստներից, հասարակությանն այս հարցում ևս առճակատման տանելուց, քաղաքական շահարկումներից, թշնամանքներից հետո՝ պարզվեց, որ կարծես ոչինչ էլ չի արվել, այս ամենը միայն պոպուլիզմ էր, կազմակերպված շոու և սովորական թանկ վճարված ֆարս: Եվ փաստորեն ամեն ինչ կրկին պետք է սկսենք զրոյից…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա, մեր այս ոչ կոմպետենտ, դիլետանտ,անպատասխանատու սորոսական կառավարիչների աշխատաոճն է, կամ ավելի ճիշտ աշխատել չկարողանալու, իրավիճակին չտիրապետելու, ամեն ինչ ձախողելու ոճը…Իսկ գուցե նաև իրենց՝ դրսից հրահանգված ծրագրի հաջող իրականացումը, երկիրը քայքայման, կործանման տանելու առաջադրանքը…

Հետաքրքիր է, որ այս ամենի համար կարծես ոչ մեկից պատասխան չպահանջվեց, ոչ մեկը պատասխան չտվեց ու չի տա հավանաբար այս հսկայական կորուստների, պրոֆեսիոնալ անգրագիտության ու վնասարարության համար…Եվ տպավորություն է, որ սորոսախեղդ այս կառավարության մի որոշ խումբ ամեն ինչ անում է անպատիժ ձախողելու և չաշխատելու համար…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով