Կադաստրում սուրճի և թեյի կաթիլայի՞ն են միացնելու. Անշարժ գույքի կոմիտեն մի քանի հարյուր կգ սուրճ ու թեյ է ձեռք բերել

Ուռճացված պետական գնումների հարցում, պարզվում է՝ մյուս կառույցների հետ կարող է լիարժեք մրցակցել նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

Ֆինանսների նախարարության գնումների համակարգում (https://gnumner.am) հրապարակված տեղեկատվության համաձայն՝ միայն 2019-ին կառույցը ձեռք է բերել 400 կգ շաքարավազ, 300 կգ սուրճ, 250 կգ թեյ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման քանակով ձեռք բերված գնումները, որոնք տարիներով կբավարարեին կադաստրի ընդամենը մի քանի հարյուրի հասնող  աշխատակիցներին, սակայն պահպանման ժամկետներ ունեն և նախատեսված չեն մի քանի տարվա օգտագործման համար:

Նպատակայնությունը չարդարացված գնումների համար կառույցը պայմանագրեր է կնքել «ՑԻԿԼՈԴ»ՍՊԸ-ի, «ՆՈՐՔ-7» ՍՊԸ-ի և «Արևհատ Հարությունյան» ԱՁ-ի հետ:

Բարձրակարգ, I տեսակի սև բայխաթեյ, աղացած սուրճ և շաքարավազ ձեռք բերելու համար կադաստրի կոմիտեն ծախսել է շուրջ 1 ու կես միլիոն դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու՞մ օգտին են կատարվել այս գնումները և ու՞մ էր ձեռնտու բյուջեի հենց այսկերպ տնօրինումը. հարցի հասցեատերը Կադաստրի պետական կոմիտեն է:

Կնված պայմանագրերի մասին հայտարարությունները՝ ստորև

շաքարավազի և սուրճի գնման պայմանագիր

թեյի գնման պայմանագիր

LosArmNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով