12 տարի առաջ սեպտեմբեր ամսին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում առաջին անգամ լսարան մտա որպես դասախոս

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«12 տարի առաջ սեպտեմբեր ամսին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (ավելի ուշ՝ նաեւ ժուռնալիստիկայում) առաջին անգամ լսարան մտա որպես դասախոս։ Շատ բան է փոխվել այդ օրվանից, բայց մնայուն է լսարան մուտք գործելու եռանդս, ուսանողին կարեւոր բան փոխանցելու առաքելության գիտակցումն ու անսահման նվիրումը։ Շնորհակալ եմ դասախոսներից, ընկերներից ու ուսանողներից՝ փոխանցած էներգետիկայի համար։

Հ.Գ. Հազարավոր ուսանողներից շատերի համար հպարտության զգացում եմ ապրել, որոշների դեպքում՝ հիասթափություն, բայց հանգիստ եմ՝ արել եմ առավելագույնը մարդկային ու մասնագիտական արժեքները ճիշտ տեղ հասցնելու համար»։
#Ես_համալսարանական_եմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով