Մարիխուանային և մարմնավաճառությանը կողմ քվեարկող իշխանավորները ի՞նչ իրավունքով պետք է զբաղվեն Հայ Առաքելական եկեղեցին մաքրելով

Այդ ո՞ր հոգևորականներ են «փորում» Նիկոլ Փաշինյանի կառավարության ոտքի տակ: Վերհիշելով այն, որ մեր «Թավշյա» կառավարությունը գրեթե ծայրաստիճան լիբերալիստական է, չի բառացվում որ առաջիկայում եկեղեցին և հոգևորականները դեմ կլինեն կառավարության այն որոշումներին, որոնք կփորձեն օրինականացնել մարիխուանայի առևտուրը, մարմնավաճառությունը, պոռնկագրական նյութերի առք ու վաճառքը, դպրոցներում «սեռական բազմազանության» քարոզը: Այս ամենի մասին արդեն իսկ իշխանավորների կողմից խոսակցություններ տարածվել են և չի բացառվում, որ մոտ ապագայում նման դեպքեր ևս կլինեն:
Այժմ  ի՞նչ սպասենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծնկի՞ պիտի բերի իրենց թիմի նմանատիպ որոշումներին դեմ խոսող և ազգային և հոգևոր շահը, ազգային ընտանիքի ավանդական մոդելը գերադասող ու պաշտպանող հագևորականների՞ն: Ոմանց մոտ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն իր թիմով չի խոսել նման դեպքերի մասին, այլ խոսել է անօրինություններ են արած, հանցագործություններ և ապազգային քայլեր կատարած հագևորականներին «ծնկի բերելու» մասին: Սակայն այստեղ եկեք հիշենք արդեն իսկ հենց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից կատարված ապօրինությունները, օրինակ՝ խոշոր հանրահավաքի ժամանակ բեմադրված, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի ելույթը, իշխանության մերձավորների կողմից մարդկանց ծեծուջարդի և ապօրինությունների դեպքերը:
Նման բաներ անող և նաև մարիխուանային և մարմնավաճառությանը կողմ քվեարկող իշխանավորները ո՞նց և ի՞նչ իրավունքով պետք է զբաղվեն Հայ Առաքելական եկեղեցին մաքրելով:

                                                                                                                                                                   Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով