Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է
Պողոսներ իսկ դուք գիտեք այսօր ու՞մ ծնունդն է:Մի պահ պատկերացրեք,որ ձեր Նիկոլից բացի իրոք էլի կան հերոսներ,բայց իրական ոչ թավշյա:
Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է և համացանցում հայը հային թուրք ասելու փոխարեն լավ կլիներ մեկ րոպե հիշեր իրական հային,որը հաստատ բոլոր հայերի համար է պայքարել,այդ թվում պողոսների:
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է և տուժել :
2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության:
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:
Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր»:
Խոնարհվում եմ Հրանտ Դինքի հիշատակի առջև,Աստված թող հոգին լուսավորի: