«ՔՊ»-ականները լքում են ֆրակցիայի շարքերը՝ առավելապես Ամուլսարի հետ կապված.Նատալյա Աաղիյան

Մի քանի օր պասիվ էի ֆեյսբուքում, այսօր հանգամանորեն ուսումնասիրեցի իրադարձությունները և հիմա ահաբեկված եմ:

«ՔՊ»-ականները լքում են ֆրակցիայի շարքերը՝ առավելապես Ամուլսարի հետ կապված, էն Արման Բաբաջանյանն էլ իր հերթին դուրս եկավ «Լուսավոր Հայաստանից» /բայց սա խորամանկ է, ասում է, թե մանդատը վայր չի դնելու/ և սկսեց էլ ավելի շատ թշնամանք քարոզել Ռուսաստանի դեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հովիկ Աղազարյանը զարմացրեց, այն էլ երկու անգամ: Առաջինը՝ երբ հնչեցրեց Ռեֆորմիստների կողմից դեռ ամիսներ առաջ առաջարկված վստահության հանրաքվե անցկացնելու գաղափարը և երկրորդը՝ երբ ներկայացրեց իր հեղինակած դատական համակարգի բարեփոխումների հիմնադրույթներն ու ճանապարհային քարտեզը, որի կարևորագույն կետերից մեկն է հետևյալը՝ «Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը վերացվում են, դրանց փոխարեն՝ ստեղծվում է Գերագույն դատարան»: Ուզում եմ հիշեցնել Հովիկ Աղազարյանին, որ նա ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է, այլ ոչ թե իրավական հարցերի հանձնաժողովի: Փաստորեն, զգացին, որ Վահե Գրիգորյանին իր լայն ամբիցիաներով չեն կարող խծկեն ՍԴ նախագահի նեղ աթոռի մեջ, Հովիկ Աղազարյանն էլ վստահության հանրաքվեի գաղափարի համար պիտի պատասխան տար ու որոշվեց, որ հենց ինքը Աղազարյանը պիտի հնչեցնի ՍԴ-ն փակելու միտքը…

Դրանից հետո իմացա, որ մեր երկրում անչափահասների շրջանում համասեռականության քարոզը քրեորեն պատժելի չէ… Սա թողնեմ առանց մեկնաբանության:
Անցա առաջ և իմացա «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծի փաթեթի հաստատման մասին: Կարճ ասած՝, վերադառնում ենք НКВД-ի ժամանակաշրջան: Բայց ուզում եմ սպասենք և տեսնենք, թե ինչպիսի ոչ պաշտոնական արձագանքներ կլինեն սրա վերաբերյալ արևմտյան ճամբարի մեր երկրի ՛լավե ցանկացողների՛ կողմից:

Հետո Ավանի փոխթաղապետի գրառումը տեսա, դրա ֆոնի վրա Նիկոլի բանաստեղծություններին ծանոթացա, իմիացա զանազան նոր ուտելիքի փառատոննիերի մասին, որոնց պատրաստվում է մասնակցել կամ արդեն մասնակցել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը… որը փաստորեն այնքան պարապ է, որ ժամանակ ունի բանաստեղծություններ գրելու, իր գրառումների տակ բոլոր քոմենթները կարդալու…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ իհարկե վերջնական հիասթափություն ապրեցի մարտի 1-ի գործով դատավարությունից…
Ու տենց… Չեմ անդրադառնում Մակունցի սպառնալիոներին, Դանիել Իոաննիսյանի ցածրագույն ակնարկներին և այլ փաքր մարդկանց մեծ ՛բլթոցներին՛ և անորակ դերասանից քաղաքապետ կարգված Հայկոի հանցավոր անգործությանը…

Ընդհանուր պատկերը հուսադրող չէ, մեղմ ասախ: ՀՀ ներկա իշխանությունները բոլոր ճակատներում կատարում են սխալը սխալի հետևից, վարչապետի պաշտոնը զբաղեցնող գերագույն գլխավոր խմբագիրը չի կարողանում վերահսկել իր երիտասարդ և բառադի կադրերի ՛լեզվի սայթակումները՛, Ամուլսարի հիմնահարցը դոմոկլյան սրի պես կախված է նրա գլխի վերևում, ժողովուրդը պահանջում է ՛хлеба и зрелищ՛ և այլն, ո՞ր մեկը ասեմ, չգիտեմ… Խեղճ Նիկոլ Փաշինյան: Ո՞վ կմտածեր, որ այն իշխանության կոստյումը, որին դու այդքան տենչում էիր և որը, առաջին հայացքից, հենց քո հագով էր, իրականում քեզ համար շաաաատ մեծ է, չես կարող կրել այն, քանի որ… Ուղղակի չես կարող: Ինչպես որ ասում են, Մոնոմախի գդակը եթե գլխիդ մեծ է, շատ է ծանր լինում ու ականջներին է սեղմում:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով