Daily Archives: 08.08.2019

Ողբերգական վթար՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն. Զոհեր կան

Օգոստոսի 8-ին ժամը 08:16-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը: Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:… Կարդալ ավելին »

«Քարոզչություն և իրականություն».Անդրանիկ Թևանյան

Պրոֆեսիոնալ պոպուլիստը որպես կանոն պրոֆեսիոնալ ստախոս է լինում։ Ստի ոտքերը, սակայն, կարճ են։ Մի բան է դատարկ ճառը, մեկ այլ բան՝ փաստը։ «Բժշկական» փաստը։ Հիմա կոնկրետացնեմ։ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ «Մինչեւ 2050 թվականը ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը»: 31 տարվա նպատակադրումը և մեգաթվերի խոստումը հնարավորություն է տալիս այսօր… Կարդալ ավելին »

«Միացման կոչ չկար, կար «միացում» բառի հիշատակում.Հայկ Մարտիրոսյան

Factor.am-ի հարցազրույցում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպմանը և «Միացում» կոչին՝ նշեց.«Միացման կոչ չկար, կար «միացում» բառի հիշատակում: Կարծում եմ՝ պետք է մի քիչ ուղիղ լինել և ասել, որ միացման գործընթաց այս իշխանությունը չի նախաձեռնում և, ցավոք, չի նախաձեռնելու: Բայց կարծում եմ, որ դա որոշակիորեն միտված էր բավարարելու հանրության… Կարդալ ավելին »

Հերոսին հեղինակազրկելու նուրբ արվեստը

Հերոսին հեղինակազրկելու նուրբ արվեստը ArmDaily լրատվականի երեկվա սենսացիա լինելու հավակնող “Ո՞վ է Մարտի 1-ին հրաման տվել կրակելու ցուցարարների վրա” վերնագրով հոդվածին երբ ծանոթացա, անմիջապես որոշեցի անդրադառնալ բնօրինակին: Հոդվածը իրենից ներկայացնում է BBC ռուսական ծառայության կողմից հրապարակված “Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха” հոդվածից կամայական կերպով ընտրված հատվածների… Կարդալ ավելին »

Թե բա՝ 2050 թվին 5 միլիոն մարդ, 1.5 միլիոն աշխատատեղ, աշխատավարձի 7-ապատիկ բարձրացում, ֆուտբոլի թիմն էլ եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն

Վարչապետի օրինակին հետևելով, ես էլ որոշեցի արձակուրդիս վերջին օրով ամփոփել ….ըըըը ,վարչապետի արձակուրդը. Անկեղծ ասած, երբ հայտնի դարձավ, որ երկրի ղեկավարը մեկնում է «վաստակած » հանգստի, նույնիսկ թեթևացած շունչ քաշեցի, որ մի քանի օր մենք էլ հնարավորություն կունենանք վայելել մեր վաստակված հանգիստն իրենից, բայց…. սկսվեց Դիլիջանով՝ դեպի Սևան: Հետո Վարդավառի տոնը Սևանում ու գասպարալողը Սևանա… Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին.Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ   Արծրուն Հովհաննիսյան  սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Ցավալի լուր. Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին»:

«Օրը սկսվեց էլի Փաշինյանի ստերով».Կարեն Վարդանյան

Օրը սկսվեց էլի ստերով: Փաշինյանը գրառում է արել, որտեղ համառորեն էլի խոսել է զբոսաշրջիկների ինչ-որ աճի մասին՝ ներկայացնելով նկարված թվեր: Եվ իհարկե, կան նրան հավատացողներ, բայց հնարավոր չէ խաբել բոլորին, հատկապես՝ մտածող մարդկանց: Չէ՞ որ մենք տեսնում ենք իրական պատկերը, ու ես նորից կրկնում եմ, որ նոր իշխանությունների օրոք զբոսաշրջիկների թիվը Հայաստանում զգալիորեն նվազել է,… Կարդալ ավելին »

«Շշի Մելոյի» գործով կալանավորվել են «Բարութը», «Ֆիթիլը» և «Պլաստմասը»

Օգոստոսի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ՝ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնում ստեղծված քննչական խմբի անդամներ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանն ու Վիգեն Մարգարյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Հրազդանի և Աբովյանի դատարաններ կապված օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շշի… Կարդալ ավելին »

​Ովքեր են պատվիրել ԲիԲիՍի-ի հրապարակումը և ինչու

Մի քանի ժամ առաջ ԲիԲիՍի-ի ռուսերեն կայքում հրապարակում է հայտնվել՝ «Ո՞վ է կրակել ցուցարարներին Երևանում 2008 թվականին. նախաքննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատը» վերտառությամբ և Գրիգոր Աթանեսյանի ստորագրությամբ, որն այս կայքի գլխավոր հրապարակումն է այսօր: Հոդվածի ներածությունում էլ հեղինակն ազդարարում է. «ԲիԲիՍի-ն Հայաստանի արդի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 մարդու մահվան նախաքննության փաստաթղթերը… Կարդալ ավելին »