«Շշի Մելոյի» գործով կալանավորվել են «Բարութը», «Ֆիթիլը» և «Պլաստմասը»

Օգոստոսի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ՝ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնում ստեղծված քննչական խմբի անդամներ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանն ու Վիգեն Մարգարյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Հրազդանի և Աբովյանի դատարաններ կապված օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող Nissan Patrol մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու եղանակով սպանության փորձ կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։

Հրազդանի դատարանում միջնորդությունը ներկայացրել է ՀԳԿ ավագ քննիչ Ս․ Սեդրակյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանի և 53-ամյա Պետրոս Էլբակյանի նկատմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված անձինք փաստացի բնակվում են Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում։

Դատավոր Հովհաննես Ավագյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա․ Մխիթարյանն ու Պ․ էլբակյանը տեղափոխվել են համապատասխան քրեակատարողական հիմնարկ։

Միևնույն ժամանակ Աբովյանի դատարանի նստավայրում միջոնրդություն է ներկայացրել ՀԳԿ ավագ քննիչ Վիգեն Մարգարյանը, որպեսզի դատարանը որպես խափաման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանի նկատմամբ։ Դատավոր Վարդան Ստեփանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Ջ․ Մարտիրոսյանը նույնպես դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված անձինք նախկինում եղել են դատապարտված։ Պ․ Էլբակյանը հանցագործ միջավայրում հայտնի է որպես «Բարութ» մականվամբ, Ջ․ Մարտիրոսյանը՝ հանցագործ միջավարյում հայտնի է որպես «Ֆիթիլ» մակնավամբ, իսկ Ա․ Մխիթարյանը, ով նախկինում 6 անգամ դատապարտվել է, ժողովրդի լեզվով ասած՝ «բառիգության» համար, հանցավոր միջավայրում հայտնի է «Պլաստմաս» մականվամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով