Թե բա՝ 2050 թվին 5 միլիոն մարդ, 1.5 միլիոն աշխատատեղ, աշխատավարձի 7-ապատիկ բարձրացում, ֆուտբոլի թիմն էլ եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն

Վարչապետի օրինակին հետևելով, ես էլ որոշեցի արձակուրդիս վերջին օրով ամփոփել ….ըըըը ,վարչապետի արձակուրդը.

Անկեղծ ասած, երբ հայտնի դարձավ, որ երկրի ղեկավարը մեկնում է «վաստակած » հանգստի, նույնիսկ թեթևացած շունչ քաշեցի, որ մի քանի օր մենք էլ հնարավորություն կունենանք վայելել մեր վաստակված հանգիստն իրենից, բայց…. սկսվեց Դիլիջանով՝ դեպի Սևան: Հետո Վարդավառի տոնը Սևանում ու գասպարալողը Սևանա լճում՝ իր մանկության երազների վարդագույն ակնոցներով: Ու քանի որ ջրային ակնոցներն իսկապես վարդագույն էին, շուտով իր ֆեյսբուքյան էջը զարդարեց հետևյալ գրառումը. ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սեւանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Այս մասին առիթ ունեցել եմ գրելոււ, այնպես որ սա՝ ընդամենը հիշեցման կարգով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու քանի որ մեր վարչապետը անտոկուն աշխատում է զօր ու գիշեր, հաջորդ իսկ գիշերը, երբ իր երկրի բոլոր քաղաքացիները մուշ մուշ վայելում էին իրենց գիշերային հանգիստը, հաշվեց ու մեզ ներկայացրեց 2019-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թվի աճի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը, որպեսզի առավոտյան, երբ բացենք մեր աչքերը, ողջ օրվա մեր դրական լիցքերը ապահովված լինեն արդեն իսկ: Ու կատարված պարտքի գիտակցությամբ, նույն օրն իսկ ընտանիքով շարունակեց վայելել երբեմնի կյանքի հաճույքները՝ իրենց հին ու «բարի» «Nissan Qashqai»-ով: Դե որ մի ողջ ավտոշարասյուն էլ պիտի հետևեր իր վայելքներին, հպաաաարտ քաղաքացին պիտի ենթադրեր, բայց բավարարված զգար մեր ժողովրդական , պարզ ու հասարակ վարչապետի համար: Օրը շատ էր հագեցած էր, իսկ մեր վարչապետն էլ էլի քաղցած, ու սկսվեեեեեց սիմինդ փարթին: Ու կրկին մեր հպարտներն ուրախ էին, չէ որ սիրելի վարչապետը կուշտ է ու կյանքից գոհ: Դե իսկ հաջորդ օրը սկսվեց իր սովորական մուննաթով՝ առ անշնորհք մամուլն ու իր անցուդարձով հետաքրքրվողները: Սկսվեց երբեք ոչ ճոխություն, այլ ընդամենը հասարակ փոխադրամիջոց հանդիսացող ուղղաթիռի մասին պատմության հերքումով և ռոբասերժական հայրենաթալան ավարաներին դասեր տալով, բայց նույնիսկ այս հուզված պահերին չմոռացավ իր ֆետիշը՝ ուտելիքը, տվյալ դեպքում իր քաղցր հուշերի անմոռանալի պեռաշկին: Ու անշնորհակալների համար շեշտեց, որ ցանկացած պահի կարող է և պետք է օգտվի իրեն հասանելի ցանկացած միջոցից, իբր ի՞նչ եք է մի իրադարձություն սարքում ամեն ինչից, յա՛:

Դե ճիշտ է, այդ պահին իր մամլո խոսնակը լիարժեք գիտակցեց իր անպիտանությունը, դե լուրեր հաստատելն ու հերքելը իր անմիջական պարտականությունների շրջանակում է, բայց դա արդեն այլ պատմություն է: Այնուհետև հաջորդեց այցելություն դեպի Կալավան և տեղում, հենց ոտքի վրա , կայացվեց կադրային մի շատ կարևոր նշանակում: Հասկանում ե՞ք, մարդը փոխանակ արձակուրդը վայելի, կադրերի խնդիր է լուծում: Տեսնես աշխատակազմն ինչո՞վ է զբաղվում բա: Եթե թվարկեմ այն ամենն ինչ արել ու ասել է անընդմեջ երկրի հոգսերով ճկված մեր առաջնորդը իր արձակուրդի ընդամենը մի քանի օրվա ընթացքում, շատ երկար կստացվի, բոլորդ էլ հուսամ այս կամ այն չափով տեղեկացված եք, միայն շեշտեմ մի կարևոր միտք, որն այնքան է դուր եկել մեծն մտածողին, որ հավանաբար, ոչ վերջին անգամ, նորից հիշեցրեց մեզ բոլորիս: Մտքի հեղափոխության մասին է խոսքը, պարոնայք: Մտքի հեղափոխություն, ինչը հպաաարտ քաղաքացիներին առ այսօր բերել է երկու կարևոր եզրահանգման . Նախկինում ՝ «սաղ սերժն էր մեղավոր» Ներկայում՝ «սաղ ռոբասերժականները»: Սիմինդով, պեռաշկիներով ու պիցցաներով գերսնուցված մտքի ինչպիսի՜ թռիչքաձև աճ, հեղափոխական, աննախադեպ բացահայտում:

Հզոր է էլի մեր մտահեղափոխողը, չես վիճի: Ու վերջում էլ մարդն իր արձակուրդի վերջին օրով, փոխանակ վայելելու իր վերջին հանգստյան ժամերը, իրեն կարոտել չհասցրաց հպարտներին հաշվետվություն ներկայացրեց արձակուրդի մասին, ու թե ինչ կապ կար դրա ու 2014թ.-ին պատրաստված ինչ որ գաղտնի զեկույցի միջև , մութ մնաց շատերի համար: Բայց դա կարևոր էլ չի, քանի որ զեկույցն , ըստ մեծն մանիպուլյատորի, ապացուցում է՝ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Ինչ էր սա . Հայտարարություն երկրում տիրող կառավարման ճգնաժամի մասի՞ն, պատասխանատվությունից խուսափելու՞, թե՞ մոտալուտ հրաժարականն ազդարարելու անհաջող փորձ: Ժամանակը ցույց կտա: Բայց մի մտքի հետ թերևս համաձայնեմ. «Մեզ ամուր նյարդեր են պետք: Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՞վ գիտի, գուցե, եթե այդ , այդպես էլ չգաղտնազերծված փաստաթուղթը իր ձեռքին հայտնվեր թեկուզ մեկ տարի առաջ, երկրի ընթացքը ա՞յլ կլիներ: Ինչևէ, ոմանք վաղուց հիասթափված են, ոմանք՝ հենց սկզբից զայրացած, այնպես որ, էդ տեղի անտեղի օգտագործվող էմոցիաները իսկապես դիր մի կողմ, հանգիստ նստիր տեղդ , ու վերջապես, գործ արա, գործ: Երկիր ես տանուլ տալիս , թե բա՝ ալեկոծ Սևանը……….. Տո ա՛յ մարդ-վնասարար, քեզ Սևան կդիմանա՞, նույնիսկ Սևանն է ալեկոծվում քո ներկայությունից ու փորձում հեռու քշել քեզ իր ափերից:

Հ.Գ. Նիկոլը Ստեփանակերտում ազդարարեց, որ մեկ ու կես տարի առաջ միտինգում հայտարարած ,, կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա,, իշխանատենչ կարգախոսին գալիս է փոխարինելու ,, կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա,, ճանապարհային քարտեզը։ Ոչ բռնի,թավշյա, ժողովրդական, Համահայկական ամառային 7-րդ խաղերը:
Թե բա՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ու Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է:

Հ.Գ.Գ. Թե բա՝ 2050 թվին 5 միլիոն մարդ, 1.5 միլիոն աշխատատեղ, աշխատավարձի 7-ապատիկ բարձրացում, ֆուտբոլի թիմն էլ եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով