Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան գրել է.
-Բոլորս տեսանք,որ այս իշխանության հենարանը այսպես կոչված«պողոսներն են» և գաղտնիք չէ,որ դմփ դմփ հու անող զանգվածից բացի երկրում կա նաև այլ տիպի հասարակական մեծ շերտ:
Այդ շերտը տարբերվում է«հպարտներից» և այդ հատվածում կան ինքնահաստատված և ինքնաբավ մարդիկ,ովքեր երբևէ քաղաքականության մեջ դեր չեն խաղացել,նույնիսկ ընտրությունների չեն գնացել:Նրանք ունեն աշխատանք կամ գործարար են թեկուզ փոքր կամ միջին ծավալնեի,կրթված են և բարեկիրթ,նրանք փողոց չեն փակել:
Այդ մարդիկ միավորվում են,գտնում են իրար և սկսում են հետաքրքրվել քաղաքականությամբ,քանի որ նրանք այլևս չեն ցանկանում դիտել այս կրկեսը:Նրանք զզվել են արդեն էս անիմաստ էժան ներկայացումներից:
Հենց այդ էլեկտորատն էլ կհաղթի հաջորդ ընտրություններին ,լինեն դրանք արտահերթ,թե հերթական:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news