Սոցապ նախարարությունում խնամի-ծանոթ-բարեկամներն են նշանակվում պաշտոնների․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․

«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում», այսպիսի հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ մեկ անգամ: Սակայն, պարզվում է, նրա այս խոսքերն աշխատանքի և սոցիալական հարցե­րի Նախարար Զարուհի Բաթոյանն այնքան էլ լավ կամ ուղիղ չի ընկալել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխա­տանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս «լծվել» է նախարարությունում կադրային փոփոխու­թյուններին: Մասնավորապես, նախարարը աշխատանքից ազատել է նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանին, ու այդ պարտականություններն այժմ իր աշխատանքին զուգահեռ կատարում է նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Ստեփան Մաչյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Ս. Մաչյանը Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է՝ տագրը: Բացի այդ, նա տարբեր պաշտոններում նշանակել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայա­ցուցիչներին, որը ստեղծել ու ղեկավարել է ինքը նախկինում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով