«Ո՞վ է ձևավորելու հաջորդ իշխանությունը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայան գրել է.

-Բոլորս տեսանք,որ այս իշխանության հենարանը այսպես կոչված«պողոսներն են» և գաղտնիք չէ,որ դմփ դմփ հու անող զանգվածից բացի երկրում կա նաև այլ տիպի հասարակական մեծ շերտ:

Այդ շերտը տարբերվում է«հպարտներից» և այդ հատվածում կան ինքնահաստատված և ինքնաբավ մարդիկ,ովքեր երբևէ քաղաքականության մեջ դեր չեն խաղացել,նույնիսկ ընտրությունների չեն գնացել:Նրանք ունեն աշխատանք կամ գործարար են թեկուզ փոքր կամ միջին ծավալնեի,կրթված են և բարեկիրթ,նրանք փողոց չեն փակել:

Այդ մարդիկ միավորվում են,գտնում են իրար և սկսում են հետաքրքրվել քաղաքականությամբ,քանի որ նրանք այլևս չեն ցանկանում դիտել այս կրկեսը:Նրանք զզվել են արդեն էս անիմաստ էժան ներկայացումներից:
Հենց այդ էլեկտորատն էլ կհաղթի հաջորդ ընտրություններին ,լինեն դրանք արտահերթ,թե հերթական:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով