«Կոչ եմ անում իմ բոլոր զինակից ընկերներին, գաղափարակիցներին, արժանապատիվ հային, միանալ մեր պայքարին, թույլ չտալ, որ ապականեն մեր երկիրն ու ժողովրդին».Գևորգ Գևորգյան

Загрузка...

Ես նույնպես հնչեցնում եմ ընկերոջս՝ Վահագն Չախալյանի կոչը, հավելելով՝ հանուն մեր Հայրենիքի և ժողովրդի պաշտպանության զենք վերցրած ու պայքարի դուրս եկած հայը, այժմ պետք է պաշտպան լինի հայ ավանդական ընտանիքի մոդելին: Սա նույնպես մարտի դաշտ է, տղե´րք, որտեղ մենք տանուլ տալու իրավունքը չունենք, սա հայ ընտանիքի պաշտպանության գործն է, սա մեր սերունդների բարոյական նկարագրի պաշտպանության գործն է, սա մեր ազգային արժանապատվության համար մղվող պայքարն է:
Կոչ եմ անում իմ բոլոր զինակից ընկերներին, գաղափարակիցներին, արժանապատիվ հային, միանալ մեր պայքարին, թույլ չտալ, որ ապականեն մեր երկիրն ու ժողովրդին:
Ո´չ, ստամբուլյան կոնվենցիային:
#ոչ_ստամբուլյան_կոնվենցիային
#ստամբուլյան_կոնվենցիա_գոու_հոմ
#հաղթելու_ենք
#կամքով

ԿՈՉ

Հայրենիքի համար զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններին,
Երկրապահ Կամավորականների Միության առաջնորդներին, անդամներին
ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներին, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ հրամանատարներին, սպաներին և զինվորներին.

Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
մարդկային քաղաքակրթության ակունքներից հայ մարտիկի կերպարը հայտնի է մարդկությանը: Պատմության բոլոր ոլորաններում հայ մարտիկը զարմացրել է իր նվիրումով, քաջությամբ, սկզբունքայնությամբ ու հնարամտությամբ:
Ոչ միայն հայրենիքի, այլ նաև հին ու նոր կայսրությունների բանակներում և բոլոր արդար ու նվիրական դատերի պաշտպանության մեջ հայ ազատամարտիկի տիպարը հանրահայտ է՝ սկսած նախապատմական թե դասական պատմության օրերից մինչև այսօր:
Սակայն այսօր, Ստամբուլյան կոնվենցիայի միջոցով, դարանակալ մեր թշնամիները արշավ են սկսել՝ արմատից վերացնելու հայի հենց այդ տեսակը:
Հայի տեսակը, նրա մշակույթը, հասարակական կառուցվածքը՝ բնափոխելով, փորձ է արվում ի բնե ստրկացնել մեր ժողովրդին:
Մենք երդվել ենք թույլ չտալ նման բան և Հայկական արժեքների պաշտպանության <<Կամք>> Հասարակական նախաձեռնության անունից սույնով դիմում ենք Ձեզ, կոչ անելով Ձեզնից յուրաքանչյուրին, միանալ մեր շարժմանը:
Մեր պարտքն է առաջիկա օրերին և շաբաթներին համախմբել հայությանը գերագույն մեկ սկզբունքի ներքո, այն է՝ անառիկ դարձնել հայկական ավանդական ընտանիքի հիմքը, որովհետև հենց այնտեղ է ծնվում հայ հերոսական մարտիկի կերպարը:
Այս պայքարում չկան նեղ անձնական, կուսակցական, փառքի կամ նյութական շահեր, սա յուրաքանչյուր հայի պայքարն է՝ հանուն հայկական հազարամյա արժեքների և հետևաբար գոյությանը:
Սպասում ենք բոլորիդ՝ լեգենդար առաջնորդներ ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ շարքային զինվորներ, Բեռլինն ազատագրող վետերաններից մինչև ապրիլյան պատերազմի հերոսներ, վետերանների միությունների առաջնորդներ և առօրյա կյանքով ապրող անանուն նվիրյալներ, տեր կանգնեք Ձեր պահպանած ավանդությանը, հայ մարտիկի նվիրական կերպարին, հենց այսօր, վաղն արդեն ուշ կլինի:
Երևան 5 Օգոստոս 2019թ․

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք»Հասարակական նախաձեռնություն

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանի  ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...