Միլիոնավոր հայերին,ի՞նչի համար պետք է այդ միլիոնավոր հայերը գան Երևան,գան որ ի՞նչ անեն,զիբիլի հոտը շնչեն,թե զիբիլի տեսարանների մոտ սելֆի անեն

Հեղափոխական կառավարության ղեկավարը առաջնորվում է«Հասնել և անցնել Ամերիկային» հայտնի կարգախոսով:

Աշխարհում կա միայն մեկ երկիր,որտեղ իրոք միլիոնավոր մարդիկ են ներգաղթում,դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Ստեփանակերտում Փաշինյանը ոչ ավել,ոչ պակաս խոստանում է ոչ թե հազարավոր ,այլ արդեն միլիոնավոր հայերի վերադարձ Հայաստան:Սա «սփյուռքահայերի տներ ծախել Հայաստան գալուց» էլ ավելի մեծ աբսուրդ է,որը երբևէ կասվեր նման մակարդակով:

Իսկ ո՞վ է հարցրել Գլենդելի կամ Փարիզի կամ Մոսկվայի միլիոնավոր հայերին,ի՞նչի համար պետք է այդ միլիոնավոր հայերը գան Երևան,գան որ ի՞նչ անեն,զիբիլի հոտը շնչեն,թե զիբիլի տեսարանների մոտ սելֆի անեն,պառակտված հասարակություն վայելեն,թե կոպեկներով աշխատեն,բայց միլիոններով կոմունալ մուծեն,ի՞նչ անեն:

Իհարկե հազարներ էլ չէ հարյուրներ էլ չէն գա ուր մնաց միլիոններ:
Նման թվերի մասին խոսելուց մնում է ակտուալ ԱՄՆ-ին հասնել և անցնելու կարգախոսը,գուցե Փաշինյանը պատկերացնում է,որ 2050 թվականին մեր երկիրը կդառնա գերտերություն և միլիոնավոր մարդիկ կերազեն վիզա ստանալ և մտնել Հայաստան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց իրոք մարդու մոտ ստացվում է ֆանտաստիկայի ժանրում մնալ և կառավարել մարդկանց

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով