«Կոնսենսուս-1»-ը և նրա հնարավոր քաղաքական հակառակորդները

«Կոնսենսուս-1» ձևաչափը ոչ միայն քաղաքական համախմբման արդյունավետ հնարավորություն է, այլև պսևդոընդդիմության (նախագծային ընդդիմության) «դիմակազերծման» հնարավորություն: Ձևաչափը` որպես ներկա իշխանության դեմ ազնիվ պայքարի համադրելի տարբերակ, թեև առաջարկվել է երկրորդ նախագահ Ռ, Քոչարյանի կողմից, այն որևէ կերպ չի ենթադրում քաղաքական ուժերի կոնսոլիդացում վերջինիս առաջնորդության շուրջ: Կոնսենսուսը կարող է ենթադրել ներճամբարային մեկից ավելի բևեռներ, որոնք ընդհանուր համակարծություն և համաձայնություն ունեն «-1»—ի և նրան բացառելուն ուղղված պայքարի շուրջ: «-1»-ի շուրջ կոնսենսուս ձևավորելու գաղափարը գործնականում անհամատեղելի կարող է լինել միայն, այսպես կոչված, նախագծային ընդդիմության ձգտումներին, ոորնց համար իրենց «թիրախի» վաղաժամ տապալումը Քոչարյանի հեղինակության բարձրացման ֆոնին նույնքան անընդունելի է, որքան նախագծի շրջանակններում Նիկոլ Փաշինյանն է անընդունելի:
Նախագծային ընդդիմությունը ասվածը ևս միատարր չէ. խրամատավորված է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական որոշ ուժերի ներսում: Վերջիններիս հավաքական ու տարբերող հատկանիշը քաղաքական տրամադրությունների անկայունությունն է, ինչը ընդհանուր քաղաքական իրավիճակի տուրբուլենտության արդյունք է:

«Կոնսենսուս-1»-ը գործակցության արդյունավետ հնարավորություն է հաստատուն պատեկարացումներ և կայուն քաղաքական վարքագիծ ունեցող բոլոր այն ուժերի համար, որոնք անընդունելի են համարում թավշյա քաղաքականության փիլիսոփայություն և քաղաքական հեռանկարը: Այսինքն` Կոնսենսուսի շրջանակներում ամեն բան այնքան պարզեցված ու հստակ է, որով և նվազագույնի է հասցված նախագծային ընդդիմության «մանյովրելու» հնարավորությունը: Իրենց ճանապարհին վերջիններս հանդիպել են դժվարանցնանելի մի կիրճի, որը հաղթահարելու համար հարկավոր են բարդ լուծումներ: Կանխատեսելի լուծումները կարող են իրագործելի լինելմեկ միասնական տրամաբանության 3 տարբեր հարթությունների վրա.

1. Փաշինյանի իշխանությունը գերադասելի է այնքանով, ոքանով սահմանափակում է Քոչարյանի իշխանության գալու հնարավորությունները: Այլ կերպ ասած` Փաշինյանը վատն է, բայց նրան կպնել առայժմ պետք չէ: Սա, բանականաբար արվում է անուղղակի ճանապարհով:

2. Նախկինում եղած բոլոր քաղաքական ղեկավարներն իրենց լավ ու վատ դրսևորումներով արժանի են քննադատման ու գնահատանքի և ոչ ավել: Որպես քաղաքական ներուժ նրանք այլևս սպառված են: Հայաստանին պետք է նոր քաղաքական շունչ, հետևաբար` նոր քաղաքական դեմքեր: Սա արվում է ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի կերպով:

3. Հանուն «Հայաստանի շահի» Կոնսենսուսի մեջ տեղավորվելու պատրաստակամության դրսևորում, ինչը ենթադրում է ինքնակամ հրաժարում սեփական քաղաքական ամբիցիաների մի զգալի մասից: Սա, բնականաբար արվում է ուղղակի կերպով:

Ինչպիսին կլինի ներքաղաքական կոնֆիգուրացիան նոյեմբեր ամսին, ցույց կտա ժամաանկը, առայժմ միայն ընդգծեմ, որ նախագծային ընդդիմության շրջանում դիտարկվող տագնապի նախանշանները վկայում են «Կոնսենսուս- 1»ձևաչափի արդյունավետության և կայացման կանխատեսելի հաջող դինամիկայի մասին:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով