Երևանում թալանել են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն «Սիբիր Գագոյի» տունը

Օգոստոսի 12-ին առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թնակարժեք խմիչքներ և այլ իրեր։

Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ աղբյուրի՝ նշված տունը հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն «Սիբիր Գագոյի» տունն է, որոնք այս օրերին Ռուսաստանի Դաշնությունում է։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով