«Կոնսենսուս-1»-ը և նրա հնարավոր քաղաքական հակառակորդները

«Կոնսենսուս-1» ձևաչափը ոչ միայն քաղաքական համախմբման արդյունավետ հնարավորություն է, այլև պսևդոընդդիմության (նախագծային ընդդիմության) «դիմակազերծման» հնարավորություն: Ձևաչափը` որպես ներկա իշխանության դեմ ազնիվ պայքարի համադրելի տարբերակ, թեև առաջարկվել է երկրորդ նախագահ Ռ, Քոչարյանի կողմից, այն որևէ կերպ չի ենթադրում քաղաքական ուժերի կոնսոլիդացում վերջինիս առաջնորդության շուրջ: Կոնսենսուսը կարող է ենթադրել ներճամբարային մեկից ավելի բևեռներ, որոնք ընդհանուր համակարծություն և համաձայնություն ունեն «-1»–ի և նրան բացառելուն ուղղված պայքարի շուրջ: «-1»-ի շուրջ կոնսենսուս ձևավորելու գաղափարը գործնականում անհամատեղելի կարող է լինել միայն, այսպես կոչված, նախագծային ընդդիմության ձգտումներին, ոորնց համար իրենց «թիրախի» վաղաժամ տապալումը Քոչարյանի հեղինակության բարձրացման ֆոնին նույնքան անընդունելի է, որքան նախագծի շրջանակններում Նիկոլ Փաշինյանն է անընդունելի:
Նախագծային ընդդիմությունը ասվածը ևս միատարր չէ. խրամատավորված է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական որոշ ուժերի ներսում: Վերջիններիս հավաքական ու տարբերող հատկանիշը քաղաքական տրամադրությունների անկայունությունն է, ինչը ընդհանուր քաղաքական իրավիճակի տուրբուլենտության արդյունք է:

«Կոնսենսուս-1»-ը գործակցության արդյունավետ հնարավորություն է հաստատուն պատեկարացումներ և կայուն քաղաքական վարքագիծ ունեցող բոլոր այն ուժերի համար, որոնք անընդունելի են համարում թավշյա քաղաքականության փիլիսոփայություն և քաղաքական հեռանկարը: Այսինքն` Կոնսենսուսի շրջանակներում ամեն բան այնքան պարզեցված ու հստակ է, որով և նվազագույնի է հասցված նախագծային ընդդիմության «մանյովրելու» հնարավորությունը: Իրենց ճանապարհին վերջիններս հանդիպել են դժվարանցնանելի մի կիրճի, որը հաղթահարելու համար հարկավոր են բարդ լուծումներ: Կանխատեսելի լուծումները կարող են իրագործելի լինելմեկ միասնական տրամաբանության 3 տարբեր հարթությունների վրա.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Փաշինյանի իշխանությունը գերադասելի է այնքանով, ոքանով սահմանափակում է Քոչարյանի իշխանության գալու հնարավորությունները: Այլ կերպ ասած` Փաշինյանը վատն է, բայց նրան կպնել առայժմ պետք չէ: Սա, բանականաբար արվում է անուղղակի ճանապարհով:

2. Նախկինում եղած բոլոր քաղաքական ղեկավարներն իրենց լավ ու վատ դրսևորումներով արժանի են քննադատման ու գնահատանքի և ոչ ավել: Որպես քաղաքական ներուժ նրանք այլևս սպառված են: Հայաստանին պետք է նոր քաղաքական շունչ, հետևաբար` նոր քաղաքական դեմքեր: Սա արվում է ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի կերպով:

3. Հանուն «Հայաստանի շահի» Կոնսենսուսի մեջ տեղավորվելու պատրաստակամության դրսևորում, ինչը ենթադրում է ինքնակամ հրաժարում սեփական քաղաքական ամբիցիաների մի զգալի մասից: Սա, բնականաբար արվում է ուղղակի կերպով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպիսին կլինի ներքաղաքական կոնֆիգուրացիան նոյեմբեր ամսին, ցույց կտա ժամաանկը, առայժմ միայն ընդգծեմ, որ նախագծային ընդդիմության շրջանում դիտարկվող տագնապի նախանշանները վկայում են «Կոնսենսուս- 1»ձևաչափի արդյունավետության և կայացման կանխատեսելի հաջող դինամիկայի մասին:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով