Երկու ապաշնորհների բենեֆիսը

Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի երեկվա երկխոսության մասին արդեն շատ բան են գրել, բայց այն այնքան զավեշտալի էր, որ անսպառ առիթներ է տալիս դրան անդրադառնալու համար:

Ցինիկ ծամածռությամբ և գռեհիկ արհեստական ծիծաղով համեմված երկխոսության ձևաչափն ընտրած այս երկու անձնավորությունների կողմից կազմակերպած անորակ շոուն ուներ միայն մեկ նպատակ, այն պիտի փրկեր քաղաքապետի կաշին քաղաքի բնակչության արդարացի զայրույթից և դրանից բխող հրաժարականի պահանջներից: Հատուկ ուզում եմ նշել, որ շոուն լավ էր բեմադրված, բայց չուներ բովանդակություն: Չեմ ուզում հատ առ հատ անդրադառնալ հնչեցված ՙՙփաստերինՙՙ, քանի որ դրանք ՙօդում պտտվող լուրերի՚ արժեք ունեն: Դրա փոխարեն ուզում եմ անդրադառնալ հետևյալին՝ հարցազրույցի ընթացքում Երևանի քաղաքապետը պարբերաբար կադրում թափահարում էր ինչ-որ փաստաթղթեր, որոնք, ըստ իրեն, պարունակում են աղաղակող փոստեր Սանիթեքի վատ աշխատանքի, կեղծ տեղեկություններ տրամադրելու և այլ փաստերի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլորիս պարզ է, որ եթե այդ թղթի կտորի վրա լիներ գոնե մեկ այդպիսի փաստ, ապա այն վաղուց խոշորացույցով լուսանկարված և հրապարակված կլիներ: Երեկվանից սպասում եմ այդպիսի մի հրապարակման, բայց ավաղ: Այստեղից բխում է մի պարզ ճշմարտություն՝ այդ ամբողջ շոուն նախագծված էր միայն մեկ բանի համար՝ փրկել Երևանում տիրող հակասանիտարական իրավիճակը շտկել անկարող ապաշնորհ քաղաքապետի հեղինակությունը:

Բայց ինչպե՞ս դա անել, եթե բոլոր սլաքները ուղղված են Հայկ Մարությանին: Այս գործում քաղաքապետին օգնության է հասնում գարշանքից կոնֆետ սարքելու և փաստերը խեղաթյուրելու ոլորտի համար մեկ մասնագետը: Ով է նա՞: And the Oscar goes to…. Այոոոո, Նիկոլ Փաշինյանը, որը երիցս ապացուցեց, որ ինքը իր ձախողումների մեղքը ուրիշների վրա գցելու տիեզերական կլասի մասնագետ է: Ավելորդ է նշել, որ ծիծաղելի է, երբ երկրի գլխավոր գերագույն հարմանատարը live-ի ռեժիմով հարցազրույց է վարում մայրաքաղաքի քաղաքապետի հետ աղբահանության թեմայի շուրջ:

Հատկապես այն ֆոնի վրա, որ մեր երկրում զինծառայող է գերի ընկել, սահմանին լարված վիճակ է և առհասարակ մեր հայրենիքը գտնվում է ճգնաժամի մեջ… Դե հասկանալի է, որ ում ուժերը ինչի հերիքում են, դրանով էլ զբաղվում է: Կարծում եմ, որ եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ունենար այդքան գիտելիք և ողջամտություն, որպեսզի զբաղվեր երկրի համար իրական կարևորություն ունեցող հարցերով, ապա նա ստիպված չէր լինի հոգուտ ժողովրդի աշխատելու իմիտացիա ստեղծել Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ դատարկ և ամբոխահաճո հարցազրույցներ լայվ արձակելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիտեք, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի ինտելեկտը ներեր, իրենք կմեղադրեյին այլմոլորակայիններին և առաջ կբերեյին նախկինների կողմից նյութած տիեզերական /բառացիորեն, հաշվի առնելով 2050 թվականին Մարս մոլորակի վրա հայկական գաղութ հիմնելու հեղանկարները/ դավադրության գաղափարը: Առակը ի՞նչ կցուցանե: Գործը խոսքերով փոխարինողը ոչ մայրաքաղաք, ոչ էլ առավել ևս պետություն ղեկավարել չի կարող:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով