Daily Archives: 24.07.2019

«Երեք օրվա ընթացքում երկու ինքնասպանության դեպք և մեկ սպանության փորձը շատ չէ՞ մեր զինված ուժերի համար».Նորայր Նորիկյան

Փաստաբան  Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Զինված ուժերում երեք օրվա ընթացքում արձանագրվել է երկու ինքնասպանության դեպք և մեկ սպանության փորձ: Շատ չէ՞ մեր զինված ուժերի համար: Ե՞րբ պետք է սթափվենք և հասկանանք, որ զինված ուժերում տիրող ոչ ֆորմալ բարքերը ուղղակիորեն խժռում են մեր զավակներին, ու մենք դեռևս չենք գտել դրա հակաթույնը: Բավական չէ՞… Կարդալ ավելին »

Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը իր դաշտը ջրելիս մարգերից մեկի մեջ նկատել է դեռևս ամբողջությամբ չձևավորված երեխայի դի: Նա անմիջապես տեղյակ է պահել համագյուղացիներին, որոնցից մեկն էլ՝ իրավապահներին: Նախնական տվյալներով` մահացած պտուղը մոտ երեք ամսական է և, բնականաբար, դեռևս ձևավորված չէ: Ամենայն հավանականությամբ՝ մայրը վիժել է և… Կարդալ ավելին »

«Հայդուկ» ջոկատի երիտասարդական թևի անդամ կարող են դառնալ 18 տարեկանը լրացած բոլոր աղջիկներն ու տղաները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. 2016թ. Ապրիլյան պատերազմի մասնակից «Հայդուկ» ջոկատի երիտասարդական թևը հրավիրում է ընդունելության: «Հայդուկ» ջոկատի երիտասարդական թևի անդամ կարող են դառնալ 18 տարեկանը լրացած բոլոր աղջիկներն ու տղաները: Մանրամասներին տեղեկանալու և անդամագրվելու համար զանգահարեք՝ 098-26-06-69, 055-26-06-66, կամ 043-26-06-66: «Մեր ավագ սերնդի գործը կհասցնենք ավարտին և Հայոց Եռագույնը կծածանենք Բաքվում»: Հայդուկ ջոկատ

Վախկոտ Նիկոլը վրեժխնդիր է լինում Ազատամարտի հերոսներից

Հուլիսի 22-ին ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով շրջանավարտների և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի առջև՝ մի շարք վիճահարույց մտքեր արտահայտեց, մասնավորապես խաղաղության, մեր բոլոր թշնամիներին հաղթելու, սպաների ծառայության նպատակների, գեներալների կոչում ստանալու, առանց պատերազմում հաղթելու գեներալ դառնալու, Հայրենիքի և նրա պաշտպանի չարժևորման և այլնի մասին։ Բանախոսը նաև իր… Կարդալ ավելին »

Ցանկացել են պայթեցնել Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում երկու տղամարդ փորձել են պայթեցնել նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ենթադրյալ մեղադրյալները ձերբակալվել են, միևնույն ժամանակ նրանք խոստովանել են, որ պարզապես ցանկացել են ստուգել իրավապահների զգոնությունը: Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։… Կարդալ ավելին »

Կոչ եմ անում բոլորիդ միանալ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին

Հարգելի մտահոգներ, իշխանության որոշ ներկայուցիչներ Ստամբուլյան կոնվենցիայի բացահայտ քարոզչությանն են լծվել. մարդկանց համոզում են, թե «ինչքան լավ ու օգտակար բան է» այս փաստաթուղթը: Կոչ եմ անում բոլորիդ միանալ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին: Չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկի մտքով անցնի դա բերել Ազգային ժողով: Առաջիկայում այս հարցին կանդրադառնամ առավել մանրամասն: Էդուարդ Շարմազանով

Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի կիրառվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննության վերաբերյալ որոշումը և մերժեց դատախազության բողոքը. Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի կիրառվի: Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4… Կարդալ ավելին »

Նախարարությունում ստեղծվում է երրորդ սեռի վարչություն. «168 ժամ»

«ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կառուցվածքային փոփոխություններ է անում: Նոր կառուցվածքի նախագիծը, մեկ ամսից ավելի է, ինչ մուտք է արվել կառավարություն՝ կարծիքներ ստանալու նպատակով, բայց չի վերադարձվել: Հաստատումը ձգձգվում է, վարկած կա, որ ուշացման համար կաշկանդվածություն կա: Համակարգի ներսում լուրջ մտավախություն կա, որ փոփոխված նախագիծը հրապարակայնացնելով՝ հասարակության շրջանում մեծ աղմուկ կբարձրանա: Բանն այն է,… Կարդալ ավելին »