Արմավիրի մարզում չձևավորված երեխայի դիակ է հայտնաբերվել

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը իր դաշտը ջրելիս մարգերից մեկի մեջ նկատել է դեռևս ամբողջությամբ չձևավորված երեխայի դի:

Նա անմիջապես տեղյակ է պահել համագյուղացիներին, որոնցից մեկն էլ՝ իրավապահներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական տվյալներով` մահացած պտուղը մոտ երեք ամսական է և, բնականաբար, դեռևս ձևավորված չէ:

Ամենայն հավանականությամբ՝ մայրը վիժել է և պտուղը նետել ջրատարը, ինչից հետո այն հայտնվել է դաշտում:

Իրավապահները պարզում են մանրամասները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով