Ցանկացել են պայթեցնել Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում երկու տղամարդ փորձել են պայթեցնել նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ենթադրյալ մեղադրյալները ձերբակալվել են, միևնույն ժամանակ նրանք խոստովանել են, որ պարզապես ցանկացել են ստուգել իրավապահների զգոնությունը:

Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով