Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի կիրառվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննության վերաբերյալ որոշումը և մերժեց դատախազության բողոքը. Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի կիրառվի:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով