Daily Archives: 02.07.2019

Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին.168.am

Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Սեխլիյանի կյանքն ապահովագրելու համար հրատապ 35 հազար եվրո է հարկավոր. Գերմանիայի մասնագետները երաշխավորել են փրկել հայ սերժանտի կյանքը: Խնդիրն առաջացել է վերջին մեկ տարում. զինվորի մարմնում մնացած երեք բեկորներից մեկը կպել է ողնուղեղին, կյանքի համար խիստ վտանգավոր է դարձել: Թալիշում գրադի ականի պայթյունից հետո ողնաշարի ծանր վնասվածք ստացած Հայկի առաջին վիրահատությունը… Կարդալ ավելին »

Կոռուպցիան վերացրած երկրում ստեղծվում է հակակոռուպցիոն խորհուրդ.Վահան Բաբայան

Կոռուպցիան վերացրած երկրում ստեղծվում է հակակոռուպցիոն խորհուրդ: Նախ որոշման մեջ նշված է,որ խորհրդի կազմում են լինելու ԲԴԽ նախագահը և Էթիկայի հանձնաժողովի նախագահը,որոնք այսօր փաստացի չկան,երկրորդը անհասկանալի է էլ ի՞նչի դեմ է պայքարելու այդ մարմինը,եթե Փաշինյանը բազմիցս հայտարարել է,որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա:Այս զավեշտալի որոշումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում վարչապետի դատարկ խոսքերը և… Կարդալ ավելին »

Արցախում մեկնարկել է ամառային զորակոչը

Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ Զորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ`ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանակի հրամանատարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք… Կարդալ ավելին »

Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական ձախողումը․ ԱԱԾ

Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվող լայնածավալ, սակայն անտեսանելի աշխատանքների արդյունքում՝ Ադրբեջանի հանրապետության հատուկ ծառայությունների հերթական ձախողումը: Փաստավավերագրական ֆիլմ՝ «Գործ N 00578»:

Հայ պառլամենտականները բացակայում էին. Ադրբեջանցիներին պատասխանեց Արմեն Աշոտյանը

Իմ ելույթը Մոսկովյան խորհրդարանական միջազգային ֆորումին։ Моё выступление на Московском международном парламентском Форуме. My speech at Moscow International Parliamentary Forum. Հիշեցնենք,որ  Մոսկվայում արդեն երկրորդ օրն է, տեղի է ունենում միջազգային համաժողով, որը կրում է «Պառլամենտարիզմի զարգացում» անվնումը: Համաժողովին մասնակցում են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, ընդհանուր թվով՝ մոտ… Կարդալ ավելին »

Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը և Մանվել Գրիգորյանին թողեց կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների միջնորդությունը՝ 10 մլն դրամ գրավով նրա խափանման միջոց կալանավորումը անհապաղ վերացնելու մասին։ «Եթե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին»,- հայտարարեց դատավոր Մնացական… Կարդալ ավելին »

Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո կինը Բժշկական համալսարանում աշխատանքի է անցել. armdaily.am

armdaily.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը վերջերս աշխատանքի է անցել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Մեզ հետ զրույցում  ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց. «Իվա Մարությանը 2011թ-ին ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը՝ բարձր առաջադիմությամբ։ Օտարերկրյա քաղաքացի է, օտարերկրացիների դեկանատով է ավարտել։ 2018թ-ի նոյեմբերից համաճարակաբանության ամբիոնում ընդունվել է աշխատանքի՝ որպես ասիստենտ և համակարգում է օտարերկրացիների ուսուցումը»։… Կարդալ ավելին »

Իրազեկում՝ հարևանային իրավունքի մասին

Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը չի կարող արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցություն, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը, կամ պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ, կամ այդպիսի ազդեցությունն աննշան է։ Այս մասին սահմանում է հարևանային իրավունքի մասին ՀՀ օրենքը:… Կարդալ ավելին »

«Փաշինյանի քարոզչամեքենան 4 ամիս մտածելուց հետո ավելի լավ է լռեր, քան այսպես թույլիկ պատասխան տար».Էդուարդ Շարմազանով

Ամիսներ շարունակ մտածելուց հետո նիկոլական քարոզչամեքենան այսօր փորձել է տալ օտարերկրյա գործակալների մասին իմ հարցի պատասխանը՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանություններ և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագովներ: Հնչեցված հարցերին հռետորական հարցերով պատասխանեմ… Իսկ ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր բերանը ջուր առած լռում են, երբ Բոլթոնը Երևանում կոչ է անում հրաժարվել պատմական կաղապարներից: Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Հայաստանը… Կարդալ ավելին »