Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո կինը Բժշկական համալսարանում աշխատանքի է անցել. armdaily.am

armdaily.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը վերջերս աշխատանքի է անցել Երևանի պետական բժշկական համալսարանում։

Մեզ հետ զրույցում  ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց. «Իվա Մարությանը 2011թ-ին ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը՝ բարձր առաջադիմությամբ։ Օտարերկրյա քաղաքացի է, օտարերկրացիների դեկանատով է ավարտել։ 2018թ-ի նոյեմբերից համաճարակաբանության ամբիոնում ընդունվել է աշխատանքի՝ որպես ասիստենտ և համակարգում է օտարերկրացիների ուսուցումը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է ընտրվել 2018թ-ի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով