Daily Archives: 02.07.2019

Դատարանը Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում է կայացնելու168.am.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկ ժամով հեռացել է խորհրդակցությունների սենյակ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Դատական նիստի ժամանակ պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց «Նաիրի» ԲԿ-ի կողմից տրված բժշկական եզրակացությունների արդյունքներն ու կալանքը կրելու ընթացքում Մանվել Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունները։ Հաշվի առնելով… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանը դատական նիստին մասնակցում է թթվածնային սարքով.yerevan.today

Հուլիսի 2-ին մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Մանվել Գրիգորյանը բժշկի ուղեկցությամբ մասնակցում է նիստին, նրան միացված է թթվածնային սարք։ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ «Նաիրի ԲԿ»-ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, ինչի եզրակացությամբ Գրիգորյանի մոտ մի շարք հիվանդություններ են… Կարդալ ավելին »

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից.Արտյոմ Խաչատրյան

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից Արդեն որերորդ օրն է՝ մամուլը գրում է ոստիկանական հատուկ գործողությունների մասին. 600 գողական բերման է ենթարկվել Շիրակի մարզում, այդ թվում՝ օրենքով գող, 130 հոգի՝ Երևանում: Այսօր նորից գրեցին, թե Երևանում են օրենքով գողի բերման ենթարկել: Հաղորդվում է, որ սա արվում է Վալերի Օսիպյանի հրամանով, դե, Օսիպյանն էլ կատարում… Կարդալ ավելին »

Հեղափոխական «գիքորների» ու «համբոների» հավերժ կռիվը.Անդրանիկ Թևանյան

Իշխող ուժի տանը կռիվ է ընկել։ Ու քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, ուստի «Գիքորի» ու «Համբոյի» տեղերը փոխվել են։ «Համբոն» ու «Գիքորն» արդեն տարաձայնություններ ունեն։ Այլ բան չէր էլ կարող լինել։ Հեղափոխական «գիքորներն» ու «համբոներն» այժմ իրար ավելի շատ են ատում, քան «Բազազ Արտեմին»։ Պատճառը շատ «պրոզայիկ» է. ներտեսակային պայքարը միշտ ավելի դաժան է… Կարդալ ավելին »

«Հրապարակ».Արցախի պողոտայում՝ Արցախ-ռոստովյան խաչմերուկում իսկական «սոդոմ-գոմոր» է,ՃՈ-ն էլ ոչինչ չի ձեռնարկում

Արցախի պողոտայում՝ Արցախ-ռոստովյան խաչմերուկում իսկական սոդոմ-գոմոր է։ Լուսացույցը չի աշխատում, ու երթևեկության «սահամնադրական կարգը» բառացիորեն տապալվել է։ ՃՈ-ն էլ ոչինչ չի ձեռնարկում։ Վարորդներից մե զասացին, որ մի պահ ՃՈ մեքենա է հայտնվել, բայց թողել հեռացել է, այս պահին որևէ մեկը չկա, որ կարգավորի երթևեկությունը։

Դե որ ասում են ձախ ես , ձախ ես էլի․․․ Հարութ.«Հրապարակ»

Տարիներ առաջ Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի մոտ էի: Նա շատ մտերիմ էր եղել  Համո Սահյանի հետ ու ներկայացրել է բանաստեղծի արդարացի վրդովմունքը՝ իշխանությունների հանդեպ: Պատմում էր, որ Սահյանի հանրահայտ քառատողի սկզբնական ձևն այսպիսին է եղել. Փոխվել են տերերն ու դերերը, Բայց նույնն է երախը վիշապի, Սրա՞նք են այս երկրի տերերը, Ես սրանց տիրոջ մերերը… Ասաց,… Կարդալ ավելին »

Ուզբեկստանի Ջիզակ քաղաքում մարդկանցով լի ատրակցիոնը փլուզվել է

Ուզբեկստանի Ջիզակ քաղաքում մարդկանցով լի ատրակցիոնը փլուզվել է աշխատելու ընթացքում և վայր ընկել գետնին: Ականատեսները նկարահանել են միջադեպը: Առայժմ տեղեկություններ չկան զոհերի և վիրավորների վերաբերյալ: Ուզբեկստանի ԱԻՆ-ը հայտնել է, որ դեպքի մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ:

Վարչապետը թյուրիմացության մե՞ջ է․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունը բարձր տեմպերով աճում է։ Բայց այդ աճն այնքան տպավորիչ չէ, ինչքան փորձում է ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետին լսելիս՝ տպավորություն է ստեղծվում, թե իշխանափոխությունից հետո տնտեսության մեջ իդեալական վիճակ է` փոխվել է տնտեսության կառուցվածքը, աճի բովանդակությունը, արտահանումն այլևս ավելանում է ոչ թե՝ հանքահումքային, այլ՝ մշակող արդյունաբերության, տեխնոլոգիաների հաշվին։… Կարդալ ավելին »

Ժամանակ են տվել ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու համար․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների: Մասնավորապես, այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավիթաշենի նստավայր մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ: Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով, հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության… Կարդալ ավելին »