«Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ Հայաստանի վերջին քաղաքական զարգացումների մասին, հատկապես դատական իշխանության վրա գործադիրի հակասահմանադրական հարձակումների».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը  Եվրոպական խորհրդարանում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արմեն Աշոտյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Այս օրերին Եվրոպական խորհրդարանում մասնակցում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի աշխատանքներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվրոպական ընտրություններից հետո սա Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի առաջին հանդիպումն է։ Կրկին շնորհավորելով ԵԺԿ հաղթանակը՝ կարեւորել եմ ԵՄ կողմից արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում Արեւելյան Գործընկերության շարունակականությունը, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։

Եվրոպացի գործընկերներիս տեղեկացրել եմ Հայաստանի վերջին քաղաքական զարգացումների մասին, հատկապես դատական իշխանության վրա գործադիրի հակասահմանադրական հարձակումների, դրան հետեւած միջազգային արձագանքի եւ դատական համակարգի բարեփոխումների մասին։

Եվրոպական քաաքական ընտանիքին հաղորդել եմ նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության սաստկացման մասին, ինչպես նաեւ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված դեպքի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով