Daily Archives: 21.06.2019

Նոր նախարարի հայրը՝ նախկինների ոստիկանության շտաբի պետ.«Հրապարակ»

«Ռուստամ Բադասյանի ուսանողական ընկերները կատակում են. «Կուրսում մոդելային կարիերայով զբաղվող մեր աղջիկներից մեկին էլ որ գլխավոր դատախազ նշանակեն, կմնանք պատմության մեջ»: Իսկ ինչպիսի՞ ուսանող էր Ռուստամը։ «Միջին վիճակագրական. միշտ ինքնավստահ, խրոխտ, հայրը վեցերորդ վարչության պետի առաջին տեղակալն էր, դրանից առաջ՝ ոստիկանության շտաբի պետը, նախկինների ժամանակ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պաշտոնավարման միակ հիմնական վայրում` ՊԵԿ նախագահի տեղակալի… Կարդալ ավելին »

Տնտեսագիտականի դասախոսների 80%-ը կարող է գործազուրկ դառնալ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի եւ դասախոսական կազմի միջեւ հակամարտությունը նոր թափ է հավաքում։ Ռեկտորի ԺՊ-ի՝ գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է ընթանում, որի պահանջներից մեկն անգլերենի պարտադիր իմացությունն է։ Այս չափորոշիչի պատճառով բուհի դասախոսակազմի 80 տոկոսը կարող է զրկվել աշխատանքից։ Չնայած առարկություններին, թե տնտեսագիտության դասախոսի համար անգլերենի… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ փոխվեց Փաշինյանի տերմինաբանությունը արցախյան հակամարտության թեմայով. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում Փաշինյանը հնչեցրեց իր հերթական միտքը և այս անգամ թեման արցախյան հակամարտությունն էր: Այսպես, վարչապետը, պնդելով, որ ինքը Արցախի հարցի կարգավորման հա­մար լավատեսական տրամադրություն չի հաղորդել, շարունակեց. «Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, և այն ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ինձ… Կարդալ ավելին »

Ո՞վքեր են Վահե Գրիգորյանին դեմ քվեարկած 22 պատգամավորները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի փակ քվեարկությունից հետո, երբ իշխանական թեկնածուն ստացավ 99 կողմ, 22 դեմ, 1 անվավեր ձայն, ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, աջուձախ փորձում են համոզել, որ այդ դեմ քվեարկողները հենց իրենք են։ «Լուսավոր Հայաստանը», Էդմոն Մարուքյանի վստահեցմամբ, ամբողջ կազմով մասնակցել է քվեարկությանը, և միայն Արման Բաբաջանյանն է կողմ… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը մեր պատմության մեջ կմնա որպես երկրի նախագահի ինստիտուտը արժեզրկած մարդ,Փաշինյանը`ամենաչսիրված ղեկավար.Կարեն Վարդանյան

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր է նշանակվել ոչ լեգիտիմ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, այսինքն՝ ոչ լեգիտիմ դատավոր է: Եվ ոչ լեգիտիմ դատավորը երկրի սահմանադրական կարգը ոտնակոխ անելով իրեն այսօր հռչակեց ՍԴ նախագահ, ու մեր սահմանադրական կարգի պահապան երաշխավորը՝ մեր ոչ լեգիտիմ նախագահը, իհարկե կրկին կլռի այդ մասին: Ես բազմիցս արդեն ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը… Կարդալ ավելին »

Գագիկ Ջհանգիրյանի համար նոր քննչական մարմին կստեղծվի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանում ստեղծվելու է նոր քննչական մարմին: Դեռեւս քննարկման փուլում է այն հարցը, թե ինչ գործառույթներով այն պետք է օժտված լինի, բայց հայտնի է, որ ստեղծվում է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի համար»: Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

«Չկա որեւէ անդրադարձ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնյան հանդիպումը ամփոփող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ. 1. Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը կրկին հիշատակված չէ։ 2. Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց նախորդ հանդիպման ժամանակ համանախագահների կողմից առաջարկված անվտանգային նախաձեռնությունների բովանդակությունը։ 3. Կողմերին առաջին անգամ կոչ… Կարդալ ավելին »

Ով կառավարում է ժամանակը, կառավարում է նաև պրոցեսը.Գարեգին Պետրոսյան

Մեր դժբախտությունը կայանում է ոչ թե նրանում, որ այսօր ունենք անմեղսունակ իշխանություն, այլ նրանում, որ պատկերացում չունենք, թե ինչ է իրականում տեղի ունենում քաղաքական ընդհատակում: Քաղաքական պրոցեը այսբերգի էֆեկտ ունի. տեսանելի, հրապարակային մասը սառցե բեկորի չնչին մասն է միայն: Հրապարակայնորեն դրսևորվող խնդիրներն ու սպառնալիքները ամբողջի մասին լիարժեք պատկերացում չեն տալիս: Հասարակության նույնիսկ ողջամիտ հատվածը կատարում… Կարդալ ավելին »

Սամվել Բաբայանի ստորագրահավաքն ավարտվել է. Փաշինյանի թեզը հօ՞դս է ցնդում.«Հրապարակ»

«Սամվել Բաբայանն Արցախում ավարտել է ստորագրահավաքը, որով ցանկանում է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, ըստ որի` Հայաստանում 10 տարի ապրածները եւս կարող են Արցախում նախագահ ընտրվել: Հաջորդ քայլը ո՞րն է` հարցրինք արցախյան մեր աղբյուրին: «Ստորագրությունները պետք է ներկայացվեն խորհրդարան, սակայն, բացի դրանց վավերականության հաստատումից, կա նաեւ ստորագրությունների բովանդակային խնդիրը. բանն այն է, որ ստորագրությունների մի մասը… Կարդալ ավելին »