Daily Archives: 21.06.2019

Օրվա կադր․ Պատգամավորը ձանձրույթից թենիս է դիտում.«Հրապարակ»

Այս պահին խորհրդարանում ընթանում է արտահերթ նիստ։ բայց այն ոչ բոլոր պատգամավորներին է հետաքրքրում։շ։ Դրա համար էլ ոմանք նիստի ընթացքում ձանձրույթից «պաշտպանվելու» միջոցներ են գտել։ Օրինակ՝  «Ֆոտոլուրը» ֆիքսել է, թե ինչպես է պատգամավորներից մեկը նիստի ժամանակ սմարթֆոնով թենիս դիտում։ Ցավոք, կադրից չի երևում, թե որ պատգամավորն է։  

Վահե Գրիգորյանը կարող է հայտնվել քրեական տիրույթում.Դավիթ Հարությունյան․News.am

Վահե Գրիգորյանը անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի` ԱԺ–ում արված սկանդալային հայտարարությանը։ Ըստ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը չի բխում ՀՀ սահմանադրությունից։ «Փորձել արհեստական տարանջատում մտցնել Սահմանադրական դատարանի անդամի և Սահմանադրական դատարանի… Կարդալ ավելին »

Ես աշխատանքի եմ գնում․ ՍԴ նախագահը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին.yerevan.today

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի`ինքն իրեն ՍԴ դատարանի նախագահ հռչակելուն։ «Դե, ես աշխատանքի եմ գնում, ինչպես տեսնում եք: Ինչ-որ հայտարարություններ, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ: Այս պահին ոչինչ չունեմ ասելու»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հանդիսավոր երդման ժամանակ ինքն… Կարդալ ավելին »

Վթար Երևան-Երասխ ճանապարհին. կան զոհեր.168.am

Հունիսի 20-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորներ 31-ամյա Արթուր Փեթակչյանը և 34-ամյա Վահան Ենգոյանը տեղում մահացել են: Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՄԱՔ» մակնիշի ավտոմեքենային: Կատարվում է քննություն։

Հե­ղա­փո­խա­կան հերթական «էքս­պե­րի­մեն­տը». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին։ Հասկանալի է՝ ըստ Սահմանադրության, վարչապետի առաջարկությամբ, այսինքն՝ փաստացի վարչապետի նշանակմամբ: Նոր նախարարն ընդամենը 28 տարեկան է ու, բնականաբար, լակոնիկ կենսագրություն ունի, ինչը նույնիսկ առաջին հայացքից հուշում է նրա ակնհայտ անփորձության մասին։ Երեկվանից սոցիալական ցանցերում մարդիկ անկեղծորեն քննարկում էին… Կարդալ ավելին »

Ում հետ կարող է ՔՊ-ն համագործակցել առաջիկայում. Արայիկ Հարությունյանն անուններ է տալիս «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախկին ռեժիմի դեմ, սակայն անուններ չէր նշել։ Եվ, ահա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան… Կարդալ ավելին »

Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Վերջիններս բողոքի ակցիա էին իրականացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց: Այս մասին հայտնում է «Рустави-2» հեռուստաալիքը: Ըստ աբյուրի տվյալների, ոստիկանական ուժերը սկսել են ցրել ցուցարարներին՝ կրակելով նրանց ուղղությամբ ռետինե փամփուշտներով: ⚡️Полиция в Грузии применила против протестующих слезоточивый газ Видео: Екатерина Фомина / для «Новой» pic.twitter.com/GVVUGhx00K — Новая Газета… Կարդալ ավելին »

Եվս մեկ քննիչ հանձնաժողով են ցանկանում ստեղծել․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշ­խանական կուլիսներում ներկայումս ակտի­վորեն նոր գաղափար է շրջանառվում: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները մտադ­րություն ունեն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների ար­դյունքներն ամփոփելուց հետո նոր նախա­ձեռնությամբ հանդես գալ: Ըստ այդմ՝ իշխա­նությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ-ում տեղի ունեցած ընտ­րությունների ընթացքը: Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե ինչ ժամանակա­հատվածի մասին… Կարդալ ավելին »

Վահե Գրիգորյանը գերազանցեց «իրավական անարխիստի» վարչապետի ռեկորդը․Վահագն Գրիգորյան

Փաստաբան Վահագն Գրիգորյանը գրում է․ «Իրավական անարխիա՝ հանուն «նախկինների» ոչնչացման․ 1) ՀՀ վարչապետի կոչով Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի երեւույթ՝ դատարանների արգելափակում։ Վարչապետը կարող էր համարվել ռեկորդային «իրավական անարխիստ», եթե չլիներ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, ով գերազանցեց այդ ռեկորդը։ 2) Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Այսօր Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ «ՍԴ-ում կա միայն երկու դատավոր»… Կարդալ ավելին »

Տիգրան Ուրիխանյանը «բարիշել» է Ծառուկյանի հետ. մանդատը վայր չի դնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, կարծես թե, կարողացել է «բարիշել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչպես հայտնի է, Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները և անհետացել: Եվ պարզվում է, որ նա այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող իր հաղորդմանը… Կարդալ ավելին »