Ում հետ կարող է ՔՊ-ն համագործակցել առաջիկայում. Արայիկ Հարությունյանն անուններ է տալիս «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախկին ռեժիմի դեմ, սակայն անուններ չէր նշել։

Եվ, ահա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության հետ, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, «Հայ Ազգային կոնգրեսի» հետ, ինչպես նաեւ համագործակցություն է ունեցել «Հանրապետություն» կուսակցության հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարարի խոսքով՝ ինքն իր մտքում ունի նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք նախորդ ռեժիմի դեմ են պայքարել ու այսօր արժանի են, որ իրենց հետ համագործակցեն»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով