Ով կառավարում է ժամանակը, կառավարում է նաև պրոցեսը.Գարեգին Պետրոսյան

Մեր դժբախտությունը կայանում է ոչ թե նրանում, որ այսօր ունենք անմեղսունակ իշխանություն, այլ նրանում, որ պատկերացում չունենք, թե ինչ է իրականում տեղի ունենում քաղաքական ընդհատակում: Քաղաքական պրոցեը այսբերգի էֆեկտ ունի. տեսանելի, հրապարակային մասը սառցե բեկորի չնչին մասն է միայն: Հրապարակայնորեն դրսևորվող խնդիրներն ու սպառնալիքները ամբողջի մասին լիարժեք պատկերացում չեն տալիս: Հասարակության նույնիսկ ողջամիտ հատվածը կատարում էընդհամենը «հրշեջի» դերակատարություն: Ողջամիտ փորձագիտական շրջանակները գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար պատերազմ են հայտարարել ընդհամենը կիրառվող գործիքակազմերին: Այստեղ են ձևավորվում խաբկանքներն ու կեղծ օրակարգերը:

Այն դեպքում, երբ իրավիճակը ռազմավարական լուծումներ է պահանջում, շարունակ փորձ է արվում տակտիկական հնարքներով առավելություն ձեռք բերել: Նման խաղում, երբ գործում է բացառապես տակտիկան, կանխատեսելի «հաղթանակի» հասնել հնարավոր է մի պարագայում. խաղատախտակը «վերցնել ու ջարել դիմացինի գլխին», այլ կերպ հաղթանակը կանխատեսելի չէ:
Առաջին քայլը կատարում է դիմացինը, ում ամեն հաջորդ քայլի համար ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ, որովհետև ունի ռազմավարության սեփական մոդելավորում, այն դեպքում երբ մյուս կողմը ստիպված է ամեն անգամ ավելի շատ ժամանակ վատնել հակազդեցության մեխանիզմներ որոնելու համար, որովհետև նա ընդհամենը արձագանքում է: Ժամանակը սահմանափակ է, և որքան ժամանակն անցնում է այնքան մեծանում է դրա սպառվելու հավանականությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքականությունը ծավալվում է ռեալ ժամանակում, և նա ով ավելի արդյունավետ է կառավարում այդ ժամանակը, արդյունավետ է կառավարում նաև ռեալ պրոցեսը:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով