Արմեն Սարգսյանը մեր պատմության մեջ կմնա որպես երկրի նախագահի ինստիտուտը արժեզրկած մարդ,Փաշինյանը`ամենաչսիրված ղեկավար.Կարեն Վարդանյան

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր է նշանակվել ոչ լեգիտիմ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, այսինքն՝ ոչ լեգիտիմ դատավոր է: Եվ ոչ լեգիտիմ դատավորը երկրի սահմանադրական կարգը ոտնակոխ անելով իրեն այսօր հռչակեց ՍԴ նախագահ, ու մեր սահմանադրական կարգի պահապան երաշխավորը՝ մեր ոչ լեգիտիմ նախագահը, իհարկե կրկին կլռի այդ մասին:

Ես բազմիցս արդեն ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը վնաս է տալիս մեր պետությանը և 3-րդ Հանրապետության պատմության մեջ կմնա որպես ամենաչսիրված ղեկավար, բայց կա մեկը, ում տված վնասը իրականում շատ ավելին է, քան Փաշինյանինը: Այդ մարդը Արմեն Սարգսյանն է, ով պարզապես զրոյացրեց նախագահի դերը մեր երկրում: Նա փչացրեց նախագահի ինստիտուտը, նա իր թուլությամբ և անկարողությամբ ստեղծեց պատկերացում, որ նախագահը մեր երկրում ոչինչ չի կարող անել, նախագահը նույնիսկ ի զորու չէ պաշտպանել սահմանադրական կարգը: Նրա ձևավորած այդ պատկերացումը ցավոք կարող է տարածվել նաև հաջորդ նախագահների վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն Սարգսյանը մեր պատմության մեջ կմնա որպես երկրի նախագահի ինստիտուտը արժեզրկած մարդ:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով