Daily Archives: 30.05.2019

Տիգրան Սարգսյանի «դառը անակնկալը» Նիկոլ Փաշինյանին.politik.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Նուր-Սուլթանում կայացած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը կարելի էր տապալված համարել։ Նախ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևը պարգևատրեց ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարներին՝ բացի Նիկոլ Փաշինյանից։ Հաջորդ օրը ՌԴ նախագահ Պուտինը հրաժարվեց հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը նախապես խոսել էր այդ հանդիպման մասին։ Փաշինյանի՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ… Կարդալ ավելին »

Ի՞նչ են քննարկում իշխանական քասթինգներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում են նոր վարչության ձեւավորման, քասթինգի աշխատանքները։ «Հավաքվում ենք ամեն երեկո՝ գրասենյակում, այսպես ասած` փրայմերիզների, ունկնդրում մեր գործընկերների ելույթները, որոնք պետք է 40 րոպեից չանցնեն, գնահատում ենք դրանք, կարծիքներ հայտնում, երբեմն էլ վարչության նիստեր ենք հրավիրում»: Հի՞ն կազմով: «Այո»: Ի՞նչ հարցեր եք քննարկում։ «Տարբեր․ վերջին շրջանում՝ անցումային… Կարդալ ավելին »

Պետրոս Ղազարյանին և նրա կադրերին հրաժեշտ կտան․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր ղեկավարությունը քննարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունը որակապես փոխելու հնարավորությունը։ Թավշյա հեղափոխությունից հետո ծառայության տնօրեն նշանակված Պետրոս Ղազարյանին և նրա բերած կադրերին որոշել են հրաժեշտ տալ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

Սերժ Սարգսյանը չէր գնացել, որ վերադառնար. Մանրամասներ ՀՀԿ-ի «Մայիսի 28» -ից. «Հրապարակ»

«Սպիտակավորի եկեղեցի, Նժդեհի գերեզմանին այց՝ նշանային համակարգով վերադառնում ենք ակունքներին»,- ասաց ՀՀԿ-ականը՝ նկարագրելով մայիսի 28-ին Հանրապետականի օրը: Իսկ Սպիտակավոր եկեղեցին բավականին բարդ ճանապարհ ունի՝ եթե ոչ ոտքի, ապա գոնե «վիլիսի»։   Չնայած դրան, ըստ ՀՀԿ-ականի, «հեղափոխական» ուխտագնացությունը մարդաշատ է եղել. բոլոր կարկառուն ՀՀԿ-ականներն ու գործարարները, մարզերի կառույցները ներկա են եղել, սակայն շեշտը դրված է եղել… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» «ժուչոկներից» հեռու փակ նիստ է արել. թիրախում եղել է Ավինյանը.«Ժողովուրդ»

Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին ժուչոկներից հեռու՝ կուսակցության գրասենյակում փակ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում՝ լրագրողների գործունեությանը: Մեր տեղեկություններով՝ իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը՝ փորձելով հարթել իրավիճակը: Բացի այդ, պատգամավորները քննադատել… Կարդալ ավելին »

ԵՊՀ-ում խմորումները շարունակվում են. ԿԳՆ-ն ռեկտորի իր թեկնածուն ունի, բուհ-ը՝ իր.«Փաստ»

«Մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Թերթի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկտորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանին, ում աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցության եւ կասկածելի գործարքների գնալու համար: Ըստ տեղեկությունների, Գեւորգյանի… Կարդալ ավելին »

Ինչու՞ Ղազախստանի մայրաքաղաքում ԵԱՏՄ երկրների մյուս ղեկավարներին հանձնվեցին մեդալներ, իսկ «իմ սրտի վարչապետին»` ծաղիկներ.Գարեգին Պետրոսյան

Հինգ հարցեր, որոնք իրենց խորհրդավորությամբ չեն զիջում Տիտանիկի առեղծվածին ——————— 1. Ինչու՞ Ռադիոտան դուռը բարբարոսաբար ջարդելուց շուրջ մեկ տարի անց այն վերանորոգված չէր: 2. Ինչու ՞ Զելինսկիին արված Փաշինյանի հորդորին` կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ, անմիջապես հետևեց Զելինսկիի կողմից ուկրաինական անձնագրի վերադարձը Սահակաշվիլիին: 3. Ինչու՞ Հայաստանում տնտեսական ակտիվության թափ հավաքելուն զուգահեռ (ինչպես Սյունիքում հայտարարում էր Փաշինյանը),… Կարդալ ավելին »

Ճանապարհը փակել, հրազենից կրակահերթ են բացել. Սամվել Բաբայանի գրասենյակ

Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. Ահազանգ հանցագործության մասին Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել  են Սամվել  Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել  և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում , այսօր էլ  ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը… Կարդալ ավելին »