«Իմ քայլը» «ժուչոկներից» հեռու փակ նիստ է արել. թիրախում եղել է Ավինյանը.«Ժողովուրդ»

Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին ժուչոկներից հեռու՝ կուսակցության գրասենյակում փակ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում՝ լրագրողների գործունեությանը:

Մեր տեղեկություններով՝ իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը՝ փորձելով հարթել իրավիճակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ, պատգամավորները քննադատել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով Ապարանում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ միջոցառումների էր մասնակցում: Պատգամավորներից շատերը դատապարտել են նրա այդ պահվածքն ու հատկապես ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հետ քեֆ անելու հանգամանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով