ԵՊՀ-ում խմորումները շարունակվում են. ԿԳՆ-ն ռեկտորի իր թեկնածուն ունի, բուհ-ը՝ իր.«Փաստ»

«Մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Թերթի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկտորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանին, ում աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցության եւ կասկածելի գործարքների գնալու համար:

Ըստ տեղեկությունների, Գեւորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներքին կարգով պատասխանատու է նաեւ բուհերի հետ տարվող քաղաքականության համար: Սակայն լուրերի համաձայն, ԵՊՀ-ում այլ տրամադրություններ են տիրում, քանի որ նրանք ռեկտորի ժ/պ պաշտոնում ցանկանում են տեսնել ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին՝ Արարատ Մալխասյանին: Երեկ շրջանառվում էր նաեւ Վահե Հովհաննիսյանի անունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով