Daily Archives: 30.05.2019

Մակունցի քրոնիկ ստախոսությունը, հայտնի ձայնագրությունը և լրագրողների խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը

Ինչպես տեղեկացնում է factor.am կայքը, մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկում է եղել օրեր առաջ խմբակցության նիստում արծարծված թեմաների, խոսակցությունների արտահոսքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Իմ քայլը» խմբակցությունը 3 ժամ տևողությամբ փակ նիստ էր անցկացրել, և խմբակցության անդամների բավականին բարձրաձայն խոսակցություններն ու վիճաբանությունները լրագրողները կարողացել էին դռան հետևից ձայնագրել: Համենայնդեպս ըստ… Կարդալ ավելին »

«Ստի ոտքը կարճ է և շուտով բոլորն էլ խելքի կգան».Վահան Բաբայան

Տնտեսական հեղափոխությունը սենց է լինում,մարդիկ սեպտեմբերից աշխատավարձ չեն ստանում ու ճանապարհ են փակում: Մի օր չկա ,որ մեր երկրում այս կամ այն սոցիալական խնդրի պատճառով ճանապարհ չփակվի:Այսքանից հետո էլ ինչ՞ տնտեսական հեղափոխության մասին կարող է խոսք լինել: Ստի ոտքը կարճ է և շուտով բոլորն էլ խելքի կգան: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Ի՞նչ են խոստացել ԵՄ պաշտոնյաները Հայաստանում վեթինգ իրականացնելու համար. Արփինե Հովհաննիսյան

        ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.                Փաստեր անցումային արդարադատության վերաբերյալ Մաս 2 Ինչպես արդեն պարզ է մի շարք պաշտոնյաների հայտարարություններից Հայաստանում վեթինգի իրականացման ոգեշնչման հիմնական աղբյուրը ալբանական փորձն է։ Այս առումով հետաքրքիր փաստ. Ալբանիայում վեթինգի մասին քննարկումները սկսվել են Ալբանիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի` 2014 թվականի… Կարդալ ավելին »

«Սպայկա»-ն դժվարություններ ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյուղմթերքի մթերմամբ ու արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը դժվարություններ ունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը: «Մենք փորձում ենք մեր բնականոն աշխատանքին վերադառնալ: Վերջին դեպքերի հետ կապված շատ ծանր ֆինանսական հարված ունեցանք: Ընկերությունը դժվարություններ ունի, քիչ-քիչ վերադառնում ենք բնականոն հունին»,- փոխանցեց Բաղդասարյանը: Ապա հայտարարեց, որ ընկերությունը մթերումներ… Կարդալ ավելին »

ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայերեն եւ անգլերեն արտահերթ զեկույց Եվրոպական միության իրավունքին ՀՀ աշխատանքային օրենսդրության  համապատասխանության վերաբերյալ: ՀՀ աշխատանքային օրենսդրության համեմատական վերլուծությունը ԵՄ մարդու իրավունքների չափանիշների տեսանկյունից կարող է օգտակար լինել ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ մարդու իրավունքների չափանիշներին մոտարկելու գործընթացում: Աշխատանքային իրավունքի պահպանության ոլորտում պետության պարտականություններն առավել կարեւորվում են, երբ խոսքն աշխատանքային հարաբերություններում մարդու… Կարդալ ավելին »

Արցախի նախագահի «գլուխը ցխելու» կոչերը պատահական չէին.«Իրավունքը»

«Իրավունքը» գրում է.«Կան խոսակցություններ, որ վերջին հայտնի նիկոլական հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի միանգամայն թուրքաշունչ (մինչ այս նման հայտարարություններ լսել էինք միայն Ադրբեջանից և Թուրքիայից) բռնության կոչը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը քարերով ցխելու» մասին, թեև իշխանական վերնախավում դժգոհություն է առաջացրել, սակայն միայն քաղաքական տեսանկյունից: Այ­սինքն, որ քաղաքականապես սխալ էր հրապարակավ ինքնադիմակազերծող նման հայտարարություններ անել, թեև… Կարդալ ավելին »

ՍԴ դատավորի ընտրությանը պատգամավորներից մեկը «քվեարկել է» Չաք Նորիսի օգտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` երեկ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանը չընտրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու, և իշխանական խմբակցությունը հերթական անգամ մերժեց դատավորի թեկնածուին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քվեաթերթիկների թվում կա նաև անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկ. բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Չաք Նորիս»: Ի դեպ, հիշեցնենք,… Կարդալ ավելին »