Daily Archives: 30.05.2019

«Ես պատիվ եմ պահանջում այդ հայտարարության հեղինակներից, թո՛ղ հրապարակավ ներողություն խնդրեն». Գրիգորի Միրզոյան

«Ես որևէ կապ չունեմ «Սամվել Բաբայանի գրասենյակի» տարածած այն հայտարարության հետ, թե իբր մայիսի 29-ի լույս գիշերը տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել եմ նաև ես: Դա ակնհայտ սուտ է, կեղծիք, և միտումնավոր կերպով փորձ է արվում արատավորել իմ անունը»: «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահ… Կարդալ ավելին »

Վարչապետը խիստ հանձնարարեց լուծել Մյասնիկյանի արձանի խնդիրը և հայտնաբերել թղթե նավակով տղայի արձանը կոտրողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձ կատարեց Երևանում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին առնչվող խնդրին։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ սալիկների հետ կապված խնդիր կա, ԱԻՆ-ի աշխատակիցներն ուսումնասիրել են։ «Արձանի նկատմամբ հոգածությունը Մշակույթի նախարարության ենթակայության տակ է, նախարարության հետ կապվեցինք, ասացինք, որ եթե մեր աշխատողները բարձրանան, թափեն (կախված քարերը-խմբ.), արճիճով է ամրացված, ամբողջությամբ կթափվի», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց… Կարդալ ավելին »

168.am.«Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ ստիպում են քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց». Փաստաբանը հեռագիր է ուղարկելու ՄԻԵԴ

«Հերթական խոշտանգումն է տեղի ունենում, անձը գտնվում է ստացիոնար բուժման մեջ, և բուժումը դեռ չավարտած` առաջարկել են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ Դեռևս երեք ամիս առաջ նույն բանն առաջարկեցին, իմ պաշտպանյալը հրաժարվեց, և կրկին տեղափոխելն այդ հիվանդանոց՝ օրենքի ուժով արգելվում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանն ունի… Կարդալ ավելին »

Համազգային թատրոնի տնօրեն ընտրվեց դերասան Արման Նավասարդյանը

Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնում քիչ առաջ ընտրվեց թատրոնի դերասան, տնօրենի ԺՊ Արման Նավասարդյանը։ Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նրա թեկնածությանը։ Ի սկզբանե թատրոնի տնօրենի պաշտոնի համար 2 հոգի էին հայտ ներկայացրել, երկրորդ թեկնածուն թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանն էր, սակայն նա ներկայացել էր մշակույթի նախարարություն, ասել, որ տունը գիշերը թալանել են, եւ չի կարող մասնակցել մրցույթին, պետք է գնա… Կարդալ ավելին »

Կառավարությունը հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարի

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հունիսի 7-ին, ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Արտահերթ նիստի օրակարգում կառավարությունն առաջարկում է ընդգրկել Հարկային օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքներում փոփոխությունների ու լրացումների նախագծերը։ Նիստի օրակարգում են ներառված նաև սահմանամերձ բնակավայրերում գործունեությունը… Կարդալ ավելին »

Անկում գրեթե բոլոր ցուցանիշներում․ Հրապարակվել են 2019թ․ հունվար-ապրիլի հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է 2019թ. հունվար-ապրիլ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները. Տես նաև՝ 2019թ․ հունվար-փետրվարի հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները banksnews.am

«Եթե տարօրինակ է 5 տարի չաշխատած մարդուն 5-ամյակի մեդալ շնորհել, ինչպե՞ս եղավ՝ Ղրղզստանի նախագահը ստացավ մեդալը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր  էջում գրել է. «Նախօրեին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու չի արժանացել ԵԱՏՄ 5-ամյակի մեդալին՝ նշելով, թե տարօրինակ կլիներ, եթե ինքը ԵԱՏՄ 5-ամյակի մեդալ ստանար: Երևի նկատի ունի իր՝ ընդամենը մեկ տարի վարչապետի պաշտոնում աշխատելը: Նախ, կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ ՀՀ… Կարդալ ավելին »

Գլենդեյլի թիվ 1 նիկոլական քարոզիչը կրկնում է «գորշ գայլերի» նշանը. iravunk.com

Թուրքական «գորշ գայլեր» տեռորիստական կազմակերպության ողջույնի նշանը։ Ճանաչեցի՞ք Գլենդելաբնակ «հայ» ու «ազգասեր», նիկոլական թիվ 1 քարոզիչ Անդրանիկ Դովլաթյանին: Թավշիստները սիրում են տարածել նրա ծայրահեղ ագրեսիվ, Նիկոլին բոլոր ընդդիմացողներին ֆիզիկապես բնաջնջելու կոչերով հագեցած տեսաուղերձները: