Ամենամեծ այլասերվածությունը մարդկային կյանքը խլելու սպառնալիքն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է վարչապետին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը, քանի որ վերջին շրջանում նրա կյանքին սպառնացող հրապարակային հայտարարություններ են հնչել:

Բաց նամակի վերջում մեջբերվում են տարբեր մարդկանց կողմից հնչեցված՝ Լիլիթին և նրա նմաններին սպանելու, վառելու և այլ սպառնալիքներ (ընդ որում, դրանց հեղինակներից մեկը ԱԺ պատգամավոր է), նամակում ներկայացվում են նաև համապատասխան տեսանյութեր և էկրանի պատկերներ («սքրինշոթներ»): «Առավոտը», մի շարք այլ լրատվամիջոցների թվում, այդ բաց նամակը հրապարակել է: «Ֆեյսբուքահայության» արձագանքը հայհոյանքների տարափն էր՝ բնականաբար, ոչ թե սպառնացողների հասցեին (նրանք «ազգասեր» մարդիկ են), այլ Լիլիթի դեմ ուղղված ատելության խոսք՝ ինչպես է նա համարձակվել հայցել որևէ մեկի պաշտպանությունը: Իսկ մեզ մեղադրում են այլասերվածներին գովազդելու մեջ: Ոչ մի «հայապահպանի» կամ «ազգային արժեքների ջատագովի» մտքով չի անցել հարցնել՝ այդ ո՞վ է համարձակվում սպառնալ Հայաստանի քաղաքացուն, արդյոք դա օրենքով արգելվա՞ծ չէ և եթե արգելված է, ապա ինչո՞ւ իրավապահները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում: (Ի դեպ, գովազդի մասին. եթե Լիլիթի ելույթը ԱԺ լսումների ժամանակ չդարձնեին համազգային խնդիր, ոչ մի գովազդ չէր լինի): Իմ ընկալմամբ, ամենամեծ այլասերվածությունը մարդկային կյանքը խլելու սպառնալիքն է: Մարդն ամենաբարձր արժեքն է՝ այդ գաղափարը կա գրեթե բոլոր ժամանակակից սահմանադրություններում, նաև մեր Հիմնական օրենքում: Իսկ ամենաշատը ինձ դուր է գալիս 1776 թվականին ընդունված ԱՄՆ Անկախության հռչակագրի ձևակերպումը. «Մենք ակնհայտ ենք համարում այն Ճշմարտությունները, որ բոլոր Մարդիկ ստեղծված են հավասար, որ նրանք Արարչի կողմից օժտված են որոշակի անօտարելի Իրավունքներով, որոնց թվում են Կյանքը, Ազատությունը և Երջանկության Հասնելը»:

Ինձ թվում է, շատ համապարփակ է ասված՝ արժե ամեն բառի, անգամ մեծատառի վրա լուրջ մտածել: Ես շատ հարցերում կարող եմ կարծիքս փոխել, համոզվեմ, որ առաջ սխալ էի մտածում, վերագնահատեմ ցանկացած երևույթ: Բայց ոչ մի մեկնաբանություն, ոչ մի «լայք» ու ոչ մի «սրտիկ» չի փոխի իմ համոզմունքը. ցանկացած Մարդ արժանի է մարդկային վերաբերմունքի՝ լինի նա տրանսգենդեր, Ռոբերտ Քոչարյան, թե Մանվել Գրիգորյան: Գլխավոր քրիստոնեական արժեքն է, իմ կարծիքով, սիրտն ատելության համար փակ պահելը: Ասեմ նաև, որ ինձ չի հետաքրքրում, թե այս հարցով ինչ կասեն եվրոպացիները՝ այդ «ինչ կասեն»-ը ենթադրում է, որ մենք եվրոպացի չենք: Մինչդեռ Նարեկացու և Շնորհալու ազգը չի կարող եվրոպացի չլինել. «Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից»»:

Ամբությամբ՝ թերթի այսօրվա համարում։

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով