Կառավարության դիմաց բողոքի ցույց են կազմակերպել շարժական սրճարանների աշխատակիցները

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները և ցանկանում հանդիպել ՀՀ վարչապետի հետ:

Լրագրողների հետ զրույցում Շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանն ընդգծեց, որ իրենց պահանջն այն է, որ շրջիկ սրճարանների գործունեությունը կարգավորվի օրենքով, ընդունվի համապատասխան օրենքը, իսկ մինչ այդ շարժական սրճարաններին թույլ տրվի աշխատել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին շարժական սրճարանները դեռևս մնում են հոսանքազրկված: Արեն Մելիքյանը հայտնեց նաև, որ խնդիրը քննարկել են Երևանի ավագանու հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով