Daily Archives: 29.04.2019

«Քաղաքացու օրը ագիտացիոն բնույթ կրող միջոցառում էր, ոչ ավելին».Վահան Բաբայան

Քաղաքացու օրը ագիտացիոն բնույթ կրող միջոցառում էր, ոչ ավելին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը: «Համաշխարհային պրակտիկայում քաղաքացու տոն գոյություն չունի, այսինքն՝ սա արհեստածին գաղափար է, որը ծառայում է իշխանության քարոզչության, իշխանության ամրապնդման համար։ Ագիտացիոն բնույթ կրող միջոցառում է, ոչ ավելին։ Կարող էին հեղափոխության օր սահմանել, դա… Կարդալ ավելին »

Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Ամսիներ առաջ հայտնի դարձավ, որ կառավարության նոր կառուցվածքում սփյուռքի նախարարությունը կդադարի գոյություն ունենալ։ Նախարարության փոխարեն վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը և նրա անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր ստեղծվող պաշտոնի  մասին։… Կարդալ ավելին »

Ո՞վ է «Ամբերդ ամրոց»-ի տարածքը սեփականաշնորհած պաշտոնյան

ԱԺ «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավոր  Նաիրա Զահրաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում. Իսկ Մանուկի հերոսական որդին հազարամյա տապանաքարերից հանված մարդկային ոսկորները համարել է լրագրողների կերած խաշի ոսկորներ: Լրագրող իմ գործընկերների բարձրացրած աղմուկի պատճառով եւս մեկ պատմամշակութային վանդալիզմ առայժմ կասեցվեց։ Ոմն Մանուկ… Կարդալ ավելին »

Պետական բյուջեից ավելի քան 530 հազար դոլար Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի ընկերներին.politik.am

Երեկ մենք անդրադարձ էինք կատարել Քաղաքացու օրվա մարզային տոնակատարությունները կազմակերպած ընկերություններից մի քանիսին, որոնց մասին տեղեկությունները պետռեգիստրում բացակայում են։ Մասնավորապես մենք պարզել էինք, որ Սյունիքի և Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 17 մլն դրամ ստացած «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Կոտայքի մարզի միջոցառումները կազմակերպած «Unity production/ Ալեքսանդր Մհերյան»… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեկնել են Եղեգնաձոր՝ տեղում պարզելու պատգամավորի և համայնքապետի մասնակցությամբ միջադեպի մանրամասները (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խմբակցության մի քանի այլ պատգամավորների հետ մեկնում է Եղեգնաձոր` երեկ այնտեղ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետի և միջադեպին մասնակից համայնքապետի հետ: Այդ մասին Քրիստինե Պողոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, ով… Կարդալ ավելին »

Ինչպե՞ս է ծախսվել այդ 8 միլիոն դրամը.Սմբատ Խանվելյան

Քաղաքացու «տոնի» մասին կարող եմ ասել, որ բացի Վանաձորի կենտրոնական պողոտան փակ պահելուց ու երեկոյան գեղական հասարակ համերգից, ուրիշ բան չի արվել։ Ինչպե՞ս է ծախսվել այդ 8 միլիոն դրամը (16000 դոլար), դա էլ սղղացրի՞ք ձեր գրպանը.. Սմբատ Խանվելյանի ֆեյսբուքյան էջից