«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեկնել են Եղեգնաձոր՝ տեղում պարզելու պատգամավորի և համայնքապետի մասնակցությամբ միջադեպի մանրամասները (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խմբակցության մի քանի այլ պատգամավորների հետ մեկնում է Եղեգնաձոր` երեկ այնտեղ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետի և միջադեպին մասնակից համայնքապետի հետ: Այդ մասին Քրիստինե Պողոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը, ով փոխմարզպետն է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը երեկ հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել,  իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ արել: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով