Տավուշի մարզում. սահմանամերձ Չինչին գյուղի բնակիչն իր աղավնիների մեջ հայտնաբերել է այլ աղավնիներ, որոնց ոտքերին կապված է եղել թուրքական փող

Այսօր՝ ապրիլի 10-ին, SHAMSHYAN.com-ը մի քանի հեռախոսազանգեր է ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինչին գյուղի բնակիչներից, ովքեր նշում էին, որ գյուղի բնակիչ Գագիկ Իսահակյանը, ով աղավնիներ է պահում, առավոտյան իր աղավնիներին օդ թռցնելուց հետո որոշ ժամանակ անց նկատել է, որ իր աղավնիներին 2 անծանոթ աղավնիներ են խառնվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երբ աղավնիներին Գ. Իսահակյանն իջեցրել է բնի մոտ, այդ 2 անծանոթ աղավնիների ոտքերին թելով կապված հայտնաբերել է թուրքական մետաղադրամ (5 kurus)»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով