Ռեֆորմիստների կուսակցության ղեկավարությունը աշխատանքից ազատված Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի

Ռեֆորմիստների կուսակցությունը անընդունելի է համարում «Նորագավիթ» մաքսակետում ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանի իրավունքների ոտնահարումը, ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և կամայականորեն աշխատանքից զրկելը: Կուսակցության ղեկավարությունը Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում: Մեր կուսակցության անդամների կողմից վճարվող անդամավճարներով մենք կկարողանանք վճարել Հայկ Մարտիրոսյանի ամսական աշխատավարձը:

Հայկ Մարտիրոսյանը կարող է կապ հաստատել կուսակցության ղեկավար մարմնի հետ Facebook սոցիալական ցանցի միջոցով կամ այցելել կուսակցության գրասենյակ՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով