Daily Archives: 12.03.2019

«ՀԱՅՈՒՀՈՒ ԱՇԽԱՐՀ 2»-ն այս անգամ ևս կհամախմբի հերոսածին ընտանիքներին

«Հայուհու աշխարհ 2»խորագրով բարեգործական համերգ` նվիրված հերոսածին ընտանիքների իգական սեռի ներկայացուցիչներին: Վերոնշյալ աղջիկները և կանայք կվայելեն համերգը և կստանան տոնական անակնկալ նվերներ: Պատվոգրերով ու մրցանակներով կպարգևատրվեն միջոցառման մասնակից մշակութային գործիչները: Մայրության և գեղեցկության տոնին նվիրված այս յուրատիպ նախաձեռնությանը կմասնակցեն նաև հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, տարբեր ոլորտներ ներկայացնող անհատներ ու խմբեր: Կազմակերպիչն է «Հանդես փրոդաքշնը», իսկ գլխավոր… Կարդալ ավելին »

Վեռտալյոտը սարքել են պադավատ. Արմեն Գևորգյան

Վեռտալյոտը սարքել են պադավատ… 1,5 տարվա ծառայող էի, դասակի հրամանատար։ Մի քանի օրից պետք է 10 օրով արձակուրդ գայի Հայաստան։ Բարձրացանք դիրքեր։ Մարտական հերթափոխն ընդունելուց առաջ սպայական պայուսակիցս հանեցի զինվորներիս հասցեագրված նամակները, բաժանեցի տղեքին ու ասեցի՝ – Տղե՛ք ջան, դե կարդացե՛ք, դուխավորվե՛ք, որ բարձր տրամադրությամբ հելնեք պոստեր։ Մի քանի ժամ հետո, արդեն խրամատում, նկատեցի որ… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ ՀՀ նախագահը չի մասնակցի Արցախում կայանալիք ԱԽ նիստին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տեխնիկական պատճառներով հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:

Արցախում զինծառայող է զոհվել

Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Այս… Կարդալ ավելին »

Ոմանց վաղեմի երազանքներն իրականացնելու համար բեմադրված քաղաքական թատրոնն աստիճանաբար բացահայտվում է հանրության աչքերում

Լրջանալու ժամանակը. ԵԱՀԿ Մինսկի խմբի անսպասելի կամ, գուցե, հասունացած հակահայկական հայտարարությունը Այսօր օրերին ՀՀ քաղաքական-հասարակական շրջանակներում շատ քննարկվեց ԵԱՀԿ Մինիսկի խմբի տհաճ հայտարարությունը: «Արցախի հարցի արդար և տևական կարգավորումը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը,… Կարդալ ավելին »

Երբեք չեմ ասել քաղցկեղի անվճար բուժում․ Արսեն Թորոսյան .armdaily.am

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ԱՆ Արսեն Թորոսյանը, հստակեցնելով բուռն քննարկումների տեղիք տված իր հայտարարությունը,  հայտարարեց․ «Ես երբեք չեմ ասել` քաղցկեղի անվճար բուժում: Մենք ասել ենք` քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում»։ Նախարարն ընդգծեց, որ խոսքը քաղաքացու կողմից վճարվող վիրահատության գումարի 20 տոկոս համավճարի մասին է: «Ծրագրի վրա 500 միլիոն դրամի ներդրում է արվել, ինչի… Կարդալ ավելին »