Daily Archives: 12.03.2019

Այս տարի ե՞րբ է նշվելու Սուրբ Զատիկը

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի (2019) նշվում է ապրիլի 21-ին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա… Կարդալ ավելին »

Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը եւս իրենով անել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրենով անել նաեւ էներգետիկայի խիստ եկամտաբեր բնագավառը: Քանի որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լուծարվում է եւ միացվում տարածքային կառավարման նախարարությանը, Ավինյանը փորձում է այս նախարարությունում էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար նշանակել իր մտերիմ Տիգրան Արզումանյանին: Իրար հետ… Կարդալ ավելին »

Կոչ եմ անում մեր ողջ հասարակությանը, յուրաքանչյուր հայրենասեր մարդու կանգնել պաշտպանության նախարարության կողքին.Վիգեն Սարգսյան

Կառավարությունը բարձունք է հանձնում Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով պետ.գույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը պետ.գույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ… Կարդալ ավելին »

Ինչպե՞ս ապրել 34 հազար դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2018 թվականի միջին ընթացիկ գներով կազմել է 61 հազար 113 դրամ` ամսական կտրվածքով: Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 527 դրամ` ամսական կտրվածքով, մինչդեռ 2017 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 32 հազար 439 դրամ: Անցած տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով`… Կարդալ ավելին »

«Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»։ Նիկոլ Փաշինյանի վերջին Բրուսելյան այցի ֆիասկոն քողարկելու համար՝ իշխանական քաղաքական վերնախավը հիմա էլ փորձում է հայ ժողովրդի վրա «թանկով ծախել» ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործընթացի մասին եվրապաշտոնյաների հայտարարությունները։ Իրականում, ցավոք, ոչ… Կարդալ ավելին »

YouTube-ից եկամուտ ստացողները նույնպես կհարկվեն. Հակոբ Արշակյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է YouTube-ի հայաֆիկացման հարցին. «Նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է: Մեր բլոգերները, ովքեր հիմնական շահառուն են «Յութուբ»-ի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին խնդիրը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցել, թե խնդիրն ինչումն է: Աշխատանքային խումբ կստեղծենք… Կարդալ ավելին »

Պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որը խաղաղասեր է նույնքան, որքան ՀՀ-ի կամ Արցախի ժողովուրդը. Ն. Փաշինյան.tert.am

ՀՀ և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: «Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ… Կարդալ ավելին »

Գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն անվանվեց հեղափոխություն, ինչպես տեսանք, ոչինչ էլ չհեղափոխվեց

Անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն անվանվեց հեղափոխություն, ինչպես տեսանք, ոչինչ էլ չհեղափոխվեց։ Բայց այժմ ցանկանում եմ անդրադառնալ ներկա իշխանության որդեգրած տնտեսական հեղափոխությանը։ Ի սկզբանե ցանկանում եմ նշել, որ այս ոլորտն ինձ աեավել հոգեհարազատ է, քան քաղաքականը, քանի որ գործունեությանս անմիջական տիրույթում է կցանկանայի թե՛ ներդրումների տեսքով, թե՛ առհասարակ որևէ այլ ֆորմատով բիզնես գործունեությունս ի… Կարդալ ավելին »

Փաշինյանը նիստ արեց նիստ անելու համար.Վահան Բաբայան

Փաշինյանի նիստ արեց նիստ անելու համար: Արցախում կայացել է ՀՀ և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստը,որի ժամանակ կարելի է ասել Փաշինյանը հաստատել է,որ շարունակելու է բանակցային գործընթացը և քննարկելու է Մինսկի խմբի կողմից առաջ քաշված կետերը: Փաշինյանը ասել է,որ ,«առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և… Կարդալ ավելին »

Վրեքներդ խաբար չկա, չէ՞, որ ԱՄՆ-ն Հայաստանի դեմ որոշել է պատժամիջոց կիրառել Իրանի հետ հարաբերություններ ունենալու պատճառով.Արթուր Դանիելյան

Վրեքներդ խաբար չկա, չէ՞, որ ԱՄՆ-ն Հայաստանի դեմ որոշել է պատժամիջոց կիրառել Իրանի հետ հարաբերություններ ունենալու պատճառով: Մեկդ նման բան մեր ԶԼՄ-ներում տեսե՞լ եք: Լավ, սաղ հեչ, բոցն էն ա, որ ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը չեն մտել պատժամիջոցների տակ, թեպետ նրանց առևտրային հարաբերությունները Իրանի հետ շատ ավելի խորն են: ՀՀ առևտուրը Իրանի հետ կես միլիարդի… Կարդալ ավելին »