«Իրատես». Քայլիստներից ոմանք խորապես վիրավորվել են իրենց առաջնորդից

«Իրատես» թերթը գրում է. «Մամուլի վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, պարզվում է, հեղափոխական թիմի սրտով չեն եղել, և քայլիստներից ոմանք խորապես վիրավորվել են իրենց առաջնորդից։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը, անդրադառնալով իր ընտանիքին, նշել էր. «Ես ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը եղել է ինձ հետ և իմ կողքին, երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ իմ դեմ տեռոր են իրականացրել, քրեական և քրեածին, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ հանրահավաքներ եմ անցկացրել, իմ ընտանիքը եղել է իմ կողքին»։

Հեղափոխականների անտեսումն ու ստորադասումը թիմի անդամները ծանր են տարել։ «Բա մե՞նք։ Գյումրիից մինչև Երևան քայլել ենք, հանրահավաքներին օրուգիշեր մասնակցել, ճանապարհ ենք փակել, եղել Փաշինյանի կողքին», — սրտնեղած ասում են նրանք»:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով