Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատել է աշխատանքից

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Ն. Ղարիբյանի օգնական Սահականույշ Պողոսյանը:

Թե ի՞նչ հիմնավորմամբ է կասեցվել Օրբելյանի պաշտոնավարումը, մեր զրուցակիցը խոստացավ Aysor.am-ին փոքր-ինչ ուշ մանրամասնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատենք, որ վերջին ամիսներին մի շարք թատրոնների հետ խաղաղ չէր մթնոլորտը նաև Օպերային թատրոնում: Աշխատակիցների մի հատված պահանջում էր Կոնստանտին Օրբելյանի հրաժարականը, մի մասն էլ սատարում էր նրան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով