«Իրատես». Քայլիստներից ոմանք խորապես վիրավորվել են իրենց առաջնորդից

«Իրատես» թերթը գրում է. «Մամուլի վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, պարզվում է, հեղափոխական թիմի սրտով չեն եղել, և քայլիստներից ոմանք խորապես վիրավորվել են իրենց առաջնորդից։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը, անդրադառնալով իր ընտանիքին, նշել էր. «Ես ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը եղել է ինձ հետ և իմ կողքին, երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ իմ դեմ տեռոր են իրականացրել, քրեական և քրեածին, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ հանրահավաքներ եմ անցկացրել, իմ ընտանիքը եղել է իմ կողքին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեղափոխականների անտեսումն ու ստորադասումը թիմի անդամները ծանր են տարել։ «Բա մե՞նք։ Գյումրիից մինչև Երևան քայլել ենք, հանրահավաքներին օրուգիշեր մասնակցել, ճանապարհ ենք փակել, եղել Փաշինյանի կողքին», – սրտնեղած ասում են նրանք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով